SmartGateVC-ն ներդրում է կատարել Vonova ընկերությունում

Վերջին լուրերը
SmartGateVC-ն ներդրում է կատարել Vonova ընկերությունում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

SmartGateVC վենչուրային հիմնադրամը հայտարարել է Vonova մեդտեխնոլոգիական ընկերությունում ներդրում կատարելու մասին: Vonova-ն մշակում է նվազագույն ինվազիվ ներգանգային մուտքի հարթակ՝ ուղեղի ինտերֆեյսի շուկայի համար: Ընկերության նորարարական մոտեցումը առաջարկում է ավանդական ուղեղային վիրահատությունների ավելի քիչ ինվազիվ այլընտրանք՝ բացելով ճանապարհը նեյրոմոդուլյացիայի թերապիաների համար, որոնք կարող են փոխակերպել բուժման ընթացքը։

SmartGateVC-ի գործընկեր Աշոտ Արզումանյանը նշում է, որ մարդկային մարմնի և արհեստական ինտելեկտի ինտեգրումը կարևոր զարգացող ոլորտ է: Neuralink և Neurolutions ընկերությունները առաջնային են այս ոլորտում, իսկ Vonova-ն կատետերի միջոցով ուղեղի ինտերֆեյսի տեխնոլոգիայի զարգացմամբ բերում է նոր հնարավորություններ գիտության և առողջապահության համադրության համար։

Vonova-ի տեխնիկական տնօրեն և համահիմնադիր Ուեսլի Ջոնսը, որն ունի ավելի քան 10 տարվա փորձ բժշկական սարքերի արդյունաբերության մեջ, նշել է, որ Vonova-ի տեխնոլոգիան բացում է նոր հնարավորություններ ուղեղի նուրբ գործունեությունը հասկանալու և նեյրոլոգիական հիվանդությունների բուժման համար: «Մենք հպարտ ենք, որ ունենք SmartGateVC-ի աջակցությունը՝ շարունակելու զարգացնել այս փոխակերպիչ տեխնոլոգիան», — նշել է Ջոնսը:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները