2021 թվականին աշխարհում սմարթֆոնների վաճառքի ծավալն աճել է 4%-ով՝ հասնելով 1,4 մլրդի, հայտնում է TechCrunch-ը՝ վկայակոչելով Counterpoint վերլուծական ընկերության հետազոտությունը։ Սմարթֆոնների վաճառքիում 2017 թվականից ի վեր առաջին անգամ աճ է գրանցվել։
Արտադրողների թվում Samsung-ը հինգ տարի շարունակ շարունակում է մնալ վաճառքի առաջատարը։ 2021 թվականին ընկերությունը վաճառել է 270,7 միլիոն սմարթֆոն՝ նախորդ տարվա 255,7 միլիոնի համեմատ (+6%)։ Երկրորդ տեղում Apple-ն է, որի վաճառքներն աճել են 18%-ով՝ 2020-ի 201,1 միլիոնից հասնելով՝ 237,9 մլնի 2021-ին։ Լավագույնների եռյակը եզրափակում է Xiaomi-ն, որն աճի ամենաբարձր դինամիկան ունի։ Այսպիսով, ընկերությունն ավելացրել է վաճառքը 31%-ով՝ նախորդ տարվա 145,7 միլիոն սմարթֆոնից հասցնելով՝ 190,4 միլիոնի 2021 թվականին։
Apple-ի iPhone ստորաբաժանումը վաճառքի աճ է գրանցել 9%-ով՝ հասնելով 71,6 մլրդ դոլարի, այս մասին խոսել է գործադիր տնօրեն Թիմ Քուքը։ Աճի հիմնական խոչընդոտը մատակարարման շղթայի սահմանափակումներն են, ասել է նա, ինչի հետևանքով որոշ շուկաներում պահանջարկը գերազանցում է առաջարկին: Հակառակ դեպքում, ըստ Քուքի, շուկան ավելի արագ կվերականգնվեր:
Աշխարհի խոշորագույն շուկայում՝ Չինաստանում մատակարարման շղթայի սահմանափակումների պատճառով վաճառքները դեռևս նվազում են, ասում է Counterpoint-ի վերլուծաբան Հարմեթ Սինգհ Վալիան։ ԱՄՆ-ը, որը սմարթֆոնների երկրորդ ամենամեծ շուկան է, աճ է գրանցել հիմնականում Apple-ի առաջին 5G-ով միացված iPhone 12 սերիայի պահանջարկով: Պահանջարկը շարունակվել է ողջ տարվա ընթացքում բարձր մնալ և հատկապես ուժեղ է եղել չորրորդ եռամսյակում՝ շնորհիվ «Սև ուրբաթի» զեղչերի և հատուկ առաջարկերի:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։