Հոկտեմբերի 25-ին Skill Event Marketing ընկերությունը, որն ընդգրկված է Eventex Top 100՝ աշխարհի լավագույն գործակալությունների ցանկում, մեկնարկեց Events 360 ծրագիրը՝ Հայաստանում առաջին համապարփակ դասընթացը, որն իր մեջ միավորում է իրադարձային մարքեթինգն ու միջոցառումների կառավարումը՝ ձևավորելով ամբողջական գիտելիքների համակարգ։
Ծրագիրը հիմնված է EMBOK (Event Management Body of Knowledge) միջազգային մոդելի վրա։ Այն ստանդարտ է, որով գործում են աշխարհի խոշորագույն փառատոններն ու համաժողովները։
«Միջոցառումը բեմ և լույս չէ։ Դա ուշադրության, զգացմունքների և փորձի կառավարման ձև է։ EMBOK-ը տալիս է հստակ համակարգ, իսկ Events 360-ը՝ գործիքներ, որպեսզի այդ համակարգը բերի իրական արդյունքներ», նշում է դասընթացի հեղինակն ու Skill Event Marketing ընկերության հիմնադիր Սերգեյ Ուսնունցը։
Երկու ուժ՝ մեկ դասընթաց:
Ծրագիրը բաղկացած է երկու հիմնական մոդուլից՝
- Event Marketing․ ռազմավարություն, ստեղծարարություն, հաղորդակցություն և լսարանի ներգրավում
- Event Management․ կառուցվածք, գործընթացներ, ժամանակացույց, ռիսկեր և որակի վերահսկում
Բացի այդ, ներառված են երկու բոնուս մոդուլ․
- Event Marketing HR-ների համար՝ ինչպես միջոցառումները կարող են ամրապնդել գործատուի բրենդը։
- Արդյունավետ մասնակցություն ցուցահանդեսներին՝ ինչպես ձևական մասնակցությունը վերածել վաճառքների։
Դասընթաց, որը վերադարձնում է ոլորտի իմաստը
Չորս տարվա դադարից հետո Skill-ը վերադառնում է թարմացված կրթական ծրագրով՝ հարմարեցված ժամանակակից իրականությանը՝ թվային գործիքներին, հիբրիդային ձևաչափերին և նոր սերնդի մասնակիցներին։
Յուրաքանչյուր մոդուլի ավարտին նախատեսված են ելույթներ՝ Հայաստանի խոշորագույն միջոցառումների թիմերի ներկայացուցիչներից։
Դասընթացի առաջին հոսքին արդեն միացել են մարքեթոլոգներ, HR մասնագետներ, բրենդ մենեջերներ և միջոցառումների կազմակերպիչներ։
Դասընթացի երկրորդ փուլի գրանցումը դեռ բաց է։
Մանրամասները՝ https://skill.am/events360
Skill-ն իրադարձային մարքեթինգի առաջատար ընկերություն է Հայաստանում, որը միավորում է բիզնեսը, բրենդներն ու մարդկանց՝ հիշարժան իրադարձությունների միջոցով։
2016 թվականից կազմակերպել է ավելի քան 600 միջոցառում, ներգրավել է 100,000+ մասնակից և 200+ ընկերություն։
Ընկերությունն արժանացել է Eventex Awards 2024 մրցանակաբաշխության երկու ոսկե մրցանակի և ընդգրկված է Eventex Top 100 Agencies & Organizers վարկանշային ցանկում։
Ընկերության կարգախոսը՝ «Միջոցառումներ, որոնք մարդիկ սիրում են»
Պաշտոնական կայքը՝ skill.am
Կարդացե՛ք նաև











