Շվեյցարիայում McDonald’s-ը սկսել է վճարումներ ընդունել կրիպտոարժույթով

Վերջին լուրերը
Շվեյցարիայում McDonald's-ը սկսել է վճարումներ ընդունել կրիպտոարժույթով
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Շվեյցարական Լուգանո քաղաքում McDonald’s արագ սննդի ցանցի ռեստորաններում սկսել են պատվերների համար վճարումներ ընդունել կրիպտոարժույթով, հայտնում է Bitcoin Magazine-ը։

Կրիպտոարժույթով վճարումների ընդունումը ընկերության կողմից անցկացվում է որպես փորձարկում։ Այն նաև ամբողջ Լուգանո քաղաքով անց կացվող փորձարկման մաս է. 2022թ. մարտին քաղաքի իշխանությունները հայտարարել են, որ ընդունելու են բիթքոինը, Tether-ը և LVGA տոկենը որպես օրինական վճարամիջոց։

Կրիպտոարժույթի միջոցով Լուգանո քաղաքում հնարավոր է նաև վճարել հարկերը, ավտոկայանատեղիի վճարումները, կոմունալ վճարները և այլն։ Ակնկալվում է, որ McDonald’s-ի օրինակին կհետևեն նաև մյուս ռեստորանները և խանութները, և կրիպտոարժույթով վճարում ընդունող ընկերությունների քանակը կհասնի 200-ի։

Ավելի վաղ՝ 2021թ. սեպտեմբերին Սալվադորը դարձել էր առաջին երկիրը, որ օրինական կարգով թույլատրել էր ընդունել վճարումներ կրիպտոարժույթով։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները