Պատրաստվում է զբոսաշրջիկներին երկրագնդի մթնոլորտի եզերք բարձրացնելու ծրագիրը

Վերջին լուրերը
Պատրաստվում է զբոսաշրջիկներին երկրագնդի մթնոլորտի եզերք բարձրացնելու ծրագիրը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Մի շարք ստարտափներ պատրաստվում են զբոսաշրջիկներին օդապարիկներով երկրագնդի մթնոլորտ հասցնել, հաղորդում է CNBC-ն:

Օդապարիկները կօգտագործվեն ճնշման պարկուճների հետ միասին՝ զբոսաշրջիկներին Երկրի մթնոլորտի եզրեր տանելու համար: Նրանք չեն կարողանա զգալ անկշռություն, սակայն հետաքրքիր լուսանկարների մի ամբողջ փունջ կարող են բերել այնտեղից:

Գազով լցված փուչիկները, ըստ մշակողների, կկարողանան զբոսաշրջիկներին պարկուճներով բարձրացնել երկրի մակերևույթից տասնյակ կիլոմետր բարձրության վրա: Թռիչքը կտևի մոտ 6 ժամ, իսկ պոտենցիալ ուղևորների համար հատուկ ֆիզիկական վիճակում լինելու պահանջ չի սահմանվի։

Նախատեսվում է, որ օդապարիկի վերելքն ու վայրէջքը բավականին հարթ կընթանան, իսկ զբոսաշրջիկները չեն կարողանա զգալ անկշռություն նշված բարձրություններում։

Յուրաքանչյուր ոք, ում հակացուցված չեն ավիաթռիչքները, կարող է մասնակցել նման օդապարիկներով թռիչքներին։

Ըստ աղբյուրի՝ խոսքը Երկրի մակերևույթից 24-30 կմ բարձրության մասին է։ Տիեզերքին սահմանը համարվում է երկրագնդի մակերևույթից 80 կմ բարձրության վրա գտնվող մթնոլորտային շերտը: Օդապարիկները չեն կարողանա այդքան բարձր բարձրանալ, սակայն Space Perspective ընկերության ներկայացուցիչները բացատրում են, որ ավելի քան 30 կմ բարձրության վրա թռչող սարքի շուրջ մթնոլորտը շատ նոսր է դառնում, իսկ երկինքը մուգ սև գույնի, և այս տեսարանը զբոսաշրջիկի տեսանկյունից շատ նման կլինի տիեզերքում գտնվելու զգացողությանը։

Բացի American Space Perspective-ից և World View-ից, ֆրանսիական Zephalto-ն նույնպես նախատեսում է զարգացնել նմանատիպ գործունեություն: Վերջինս արդեն վաճառել է գալիք թռիչքների բոլոր տոմսերը՝ մեկ նստատեղի համար 184,000 դոլարով, իսկ առաջին երկու ընկերությունների համար դրանց արժեքը տատանվում է $50,000-ից $125,000-ի սահմաններում։

Այս 3 ընկերություններից միայն Zephalto-ն է մինչ այժմ փորձարկել մարդկանց բարձրացնելու համար նախատեսված, թեև շատ ավելի ցածր բարձրության վրա՝ 24 կմ թիրախի համեմատ:

Քանի որ բոլոր երեք ընկերություններն էլ ստարտափներն են, երաշխիք չկա, որ նրանք, ի վերջո, կկարողանան օդապարիկներով զբոսաշրջիկներին ստրատոսֆերայի վերին հատված տեղափոխելու կոմերցիոն գործունեություն սկսել:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները