ServiceTitan-ը դարձավ հրապարակային ընկերություն՝ մուտք գործելով NASDAQ շուկա

Վերջին լուրերը
ServiceTitan-ը դարձավ հրապարակային ընկերություն՝ մուտք գործելով NASDAQ շուկա
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայ հիմնադիրներ ունեցող ServiceTitan ընկերությունը հայտարարել է բաժնետոմսերի հրապարակային առաջարկի մասին։

Ընկերությունը մուտք է գործել NASDAQ բորսա ТТАН թիքերով՝ 1 բաժնետոմսի դիմաց նախնական 71 ԱՄՆ դոլար արժեքով, որը ավելի բարձր է, քան նախապես կանխատեսվում էր։

ServiceTitan-ը տեղաբաշխում է 8,8 մլն բաժնետոմս, ինչը թույլ է տալու ներգրավել շուրջ 625 մլն դոլար։ Մեկ բաժնետոմսի դիմաց 71 դոլար արժեքով ընկերության շուկայական արժեքը կազմում է 6,3 մլրդ դոլար։

ServiceTitan-ի կենտրոնական գրասենյակը գտնվում է ԱՄՆ-ում, Գլենդելում, բայց ընկերությունը թիմ ունի նաև Հայաստանում։ Ընկերության հիմնադիրներն են Վահե Կուզոյանը և Արա Մահդեսյանը, ովքեր նաև խոշոր բաժնետերերից են՝ Bessemer Venture Partners, TPG և Iconiq Growth ընկերությունների հետ։

Ընկերության հիմնադիրներին թողարկման միջոցառմանը ուղեկցում էին իրենց ծնողները, որոնց աշխատանքային խնդիրները լուծելու համար էլ ժամանակին առաջացել է ստարտափի գաղափարը։

2024-ի ամենաբարձր աճ գրանցած բաժնետոմսերը

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները