ServiceTitan-ի համահիմնադիր Վահե Կուզոյանը Երևանում հանդիպում կանցկացնի

Կազմակերպիչ՝ AUA EPIC
Որտեղ՝ American University of Armenia
Երբ՝ սեպտեմբերի 30
Միջոցառման մասին՝

Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի կունենա Fireside Chat միջոցառումը, որի ընթացքում ServiceTitan ընկերության համահիմնադիր և նախագահ Վահե Կուզոյանը կկիսվի փորձով։

Փորձառու ձեռներեցը կկիսվի, թե ձեռներեցներն ու ուսանողները ինչպես կարող են աշխատել իրենց գաղափարների նորարության և զարգացման ուղղությամբ՝ հիմնվելով իր ձեռնարկատիրական կարիերայի պատմությունների և դասերի վրա, ինչպես նաև կներկայացնի Հայաստանում ServiceTitan-ի վերջին շրջանում իրականացվող ծրագրերը:

ServiceTitan-ը հիմնադրվել է 2013 թվականին Գլենդելում։ Այն ամպային և շարժական ծրագրային լուծում է տրամադրում կենցաղային սպասարկման ծառայություններ իրականացնող ընկերություններին, ունի ավելի քան 7 500 հաճախորդ ընկերություն։ Անցյալ տարի ընկերությունը ստացել է 700 միլիոն դոլար ներդրում, այժմ գնահատվում է 9,5 միլիարդ դոլար: Հիմնադիրներն են Վահե Կուզոյանը և Արա Մահդեսյանը։ Ընկերությունը Հայաստանյան գրասենյակը բացվել է 2018 թվականի դեկտեմբերին։ Ընկերությունը Հայաստանում արդեն 40 մլն դոլարի ներդրում է կատարել։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ