Վահե Կուզոյանի և Արա Մահդեսյանի հիմնադրած ServiceTitan ընկերությունը բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO) հայտ է ներկայացրել է ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին (SEC)։
Ընկերությունը պլանավորում է իր բաժնետոմսերը ցուցակագրել Nasdaq Global Select Market-ում՝ «TTAN» սիմվոլով։
2012թ. հիմնադրված ServiceTitan-ը հայ հիմնադիրներ ունեցող առաջին Unicorn (միաեղջյուր) ստարտափ ընկերությունն է, որն ամպային և շարժական ծրագրային լուծումներ է տրամադրում կենցաղային սպասարկման ծառայություններ իրականացնող ընկերություններին ԱՄՆ-ում և Կանադայում։
ServiceTitan-ը, որը 2021 թվականի ֆինանսավորման փուլից հետո գնահատվել է 9,5 միլիարդ դոլար, ունի ավելի քան 12000 հաճախորդ և ավելի քան 3500 աշխատակից Գլենդելում, Ատլանտայում և Երևանում:
Ընկերության հայաստանյան գրասենյակը բացվել է 2018-ի դեկտեմբերին՝ սկզբում ունենալով ընդամենը հինգ աշխատակից, այսօր նրանց թիվն անցնում է 400-ից։