Երկիրն անընդհատ դանդաղում ու արագանում է, իսկ այժմ արագացման ռեժիմում է։ Գիտնականները ստույգ պատասխան չունեն այն հարցին, թե ինչու է դա տեղի ունենում։ Հնարավոր պատճառներից մեկը կարող է լինել գլոբալ տաքացումը, սառցադաշտերի հալումը և ջրային զանգվածի վերաբաշխումը։
ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ՎՆԻԻՖՏՐԻ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Դոնչենկոն նշել է, որ գիտնականները ստիպված կլինեն հանել մեկ վայրկյան համաշխարհային ժամանակից այս ազդեցությունը փոխհատուցելու համար, եթե շարունակվի վերջին տարիներին գրանցված Երկրի պտույտի արագության աճը։
Դոնչենկոյի խոսքով՝ տեխնիկապես մեկ վայրկյանի հանումը կամ ավելացումը բարդ խնդիր չէ, քանի որ նման ճշգրտումներ արվել են նախկինում։ Օրինակ՝ XX դարում մի քանի անգամ վայրկյաններ են ավելացվել, քանի որ այն ժամանակ Երկրի պտույտը դանդաղում էր։
Այնուամենայնիվ մասնագետները վստահ են, որ սովորական մարդկանց կյանքի վրա մեկ վայրկյանի հանումը ազդեցություն չի ունենա։ Սակայն նման ճշգրտումները կարևոր են նավիգացիոն համակարգերի, աստղագիտության և արբանյակային տեխնոլոգիաների համար, որտեղ նույնիսկ փոքր շեղումները կարող են նշանակալի լինել։