Ռուսական «Սբերբանկ» ՓԲԸ-ն Հայաստանում գրանցել է իր ապրանքային նշանները՝ «Сбер» և «Sber»։ Հայտերը ներկայացվել են 2023 թվականի մայիսի 29-ին, գրանցման հայտը հաստատվել է 2024 թվականի հունվարի 29-ին և ապրանքային նշանը հայտնվել է Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության գրասենյակի տվյալների բազայում:
Սահմանված ծառայությունների և ապրանքների ցանկը ներառում է՝ ֆինանսական ծառայությունները (դրամական և ապահովագրական), անշարժ գույքի ծառայությունները, կրթությունը, նյութական ակտիվների անվտանգությունը, իրավաբանական և հեռահաղորդակցության ծառայությունները, նույնականացումը, գովազդը և բիզնեսի կառավարումը:
Ընկերությունն իր ապրանքային նշանը սկսել է գրանցել նաև այլ երկրներում, մասնավորապես 2023-ի փետրվարին Մոլդովայի Հանրապետությունում, 2022-ին հայտ է ներկայացվել նաև Ուզբեկստանում ապրանքային նշան գրանցելու համար։
Կարդացեք նաև՝
- Հայաստանի Ֆոնդային բորսան 2023-ին. Գործարքները, մասնակիցները, շրջանառությունը
- Ինչպե՞ս են փոխվել սպառողական գները 2024-ի փետրվարին
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։