SAP Startup Factory-ն ամփոփել է աքսելերացիոն ծրագրերը

Վերջին լուրերը
SAP Startup Factory-ն ամփոփել է աքսելերացիոն ծրագրերը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

SAP Startup Factory-ն ամփոփել է 16-շաբաթյա աքսելերացիոն ծրագիրը, որի առաջին և երկրորդ շրջափուլերին մասնակցել է 16 B2B թիմ։ Ծրագրի ավարտին թիմերը նաև հնարավորություն են ստացել ընդգրկվել SAP Store-ում՝ ստանալով հասանելիություն SAP հաճախորդների բազային։

SAP Startup Factory ընտրական փուլերում ժյուրի կազմի անդամների թվում են եղել ՌոմանԳումենյուկը (Co-Innovation Architect at Global SAP Co-Innovation Lab Network), Անդրեյ Յակիմովը (Chief Technology Officer at SAP CIS), Ինբար Յակոբին (Program Manager at SAP.iO, Foundry Tel Aviv), Կարեն Վարդանյանը (Fund Manager at Sprint Crowdfunders’ Fund, Partner at Formula VC), Գրիգոր Հովհաննիսյանը (Director at BANA – Business Angel Networkof Armenia, Partner at Formula VC), Նիկիտա Ռաժևը (Senior Business Development Managerat SAP) և Սթիվեն Թոնգը (Head at SAP.iO Foundry Singapore)։

Նախագծի շրջանակներում մասնակիցներին աջակցություն է տրամադրումլ շուկայում աճ ապահովելու, SAP ինտեգրացիաներ իրականացնելու և SAP Learning Hub-ից գիտելիքներ ստանալու համար։

Ներկայումս թիմերից 5-ը շարունակում են SAP ինտեգրացիաները, իսկ ևս 4-ը ինտեգրացիայի փուլին հասնելու ակտիվ գործընթացի մեջ են։

SAP Startup Factory-ն աքսելերացիոն ծրագիր է, որը համախմբում է միջազգային և տեղացիլավագույն մենթորներին, SAP մասնագետներին և ստարտափ էկոհամակարգի փորձագետներին։ Մշակված լինելով անհատական սկզբունքով՝ ծրագիրը հնարավորություններ է ստեղծում յուրաքանչյուր մասնակից ստարտափի հետագա զարգացման համար և նպաստում է հայկական ընկերությունների առաջխաղացմանը միջազգային շուկայում։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները