Apple-ի շուկայական արժեքը մեկ օրում նվազել է 250 մլրդ դոլարով

Վերջին լուրերը
Apple-ի շուկայական արժեքը մեկ օրում նվազել է 250 մլրդ դոլարով
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ապրիլի 3-ին Apple-ը կորցրել է ավելի քան 250 միլիարդ դոլար շուկայական արժեք՝ դառնալով Դոնալդ Թրամփի սակագնային քաղաքականության ամենամեծ զոհերից մեկը: Չնայած գործադիր տնօրեն Թիմ Քուկը փորձել է բարելավել հարաբերությունները Սպիտակ տան հետ, դա չի օգնել, գրում է FT-ն։

Նյու Յորքում բորսայի բացումից անմիջապես հետո արտադրողի բաժնետոմսերն էժանացել են 8,5%-ով: Այդ պատճառով Apple-ի շուկայական կապիտալիզացիան 3,37 տրլն դոլարից նվազել է մինչև 3,12 տրիլիոն դոլար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թրամփը բարձր մաքսատուրքեր է սահմանել Ասիայից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա։ Սա ազդել է առանցքային երկրների վրա, որտեղ Apple-ն ունի մատակարարներ և արտադրություն՝ Չինաստան, Թայվան, Հնդկաստան և Վիետնամ:

Այս քայլը կազդի տեխնոլոգիական հսկայի կողմից վաճառվող iPhone-ի, iPad-ի, Mac-ի բազմաթիվ մոդելների և աքսեսուարների վրա:

ԱՄՆ նախագահը խոստանում է «ազատագրել» տնտեսությունը. Բայց Քուկի համար դա բարդ ընտրություն է նշանակում՝ բարձրացնել առանց այդ էլ թանկարժեք գաջեթների գները կամ ծածկել հավելյալ ծախսերը։ Վերջինս կարող է տասնյակ միլիարդավոր դոլարներով կրճատել ընկերության եկամուտները, որոնք այդքան գնահատում են Apple-ի ներդրողները, նշել է հրատարակությունը։

Citi-ի վերլուծաբանների գնահատմամբ՝ Apple-ի արտադրության ավելի քան 90%-ը կենտրոնացած է Չինաստանում։ Այս երկրի ապրանքների համար գանձվում է առնվազն 54% մաքսատուրք: Վիետնամը և Հնդկաստանը, որտեղ արտադրվում են Apple-ի այնպիսի կարևոր ապրանքներ, ինչպիսիք են iPhone-ները, AirPods-ը և ժամացույցները, կենթարկվեն համապատասխանաբար 46% և 26% մաքսատուրքերի:

Կարդացե՛ք նաև.

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները