Samsung կորպորացիան փոխել է իր սմարթֆոնների ֆիրմային հավելվածների թարմացումների թողարկման կանոնները, ինչի վրա ուշադրություն է հրավիրել PhoneArena հրատարակությունը։
Կորեական բրենդի սմարթֆոնների ներկառուցված հավելվածները թարմացվում են Galaxy Store-ի միջոցով, որը նախկինում գրանցված օգտահաշվի օգտագործում չէր պահանջում։ Իսկ այժմ պետք է ունենալ Samsung ID հաշիվ՝ թարմացումներ ստանալու համար:
Ըստ լրատվամիջոցների՝ Samsung-ի պահանջը շարադրված է օգտատերերի պայմանագրի նոր տարբերակում։ Նոր հավելվածները ներբեռնելու և գոյություն ունեցողները թարմացնելու համար պետք է ակտիվ հաշիվ ունենաք: Galaxy Store-ն աշխատում է հետին պլանում և տեղադրում թարմացումներ՝ առանց օգտվողների նկատելու: Փորձագետները ենթադրում են, որ այժմ Samsung սմարթֆոնների որոշ սեփականատերեր կարող են մնալ առանց թարմացումների։
Նյութում ասվում է, որ թարմացումով՝ ներկառուցված հավելվածները ստանում են նոր հնարավորություններ, ինչպես նաև շտկումներ և անվտանգության patch-եր։ Samsung-ից թարմացումներ ստանալը շարունակելու համար օգտատերերը պետք է ստեղծեն Samsung ID կամ կապեն իրենց Google հաշիվը Galaxy Store-ին: