SADA-ն դարձել է բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր հովանավորը

Վերջին լուրերը
SADA-ն դարձել է բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր հովանավորը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Google Cloud-ի առաջատար գործընկեր, բիզնեսի և տեխնոլոգիական ծառայությունների համաշխարհային մատակարար SADA-ն համագործակցության պայմանագիր է ստորագրել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հետ՝ բասկետբոլի ազգային հավաքականի առաջխաղացման և Հայաստանում բասկետբոլի զարգացման ուղղությամբ համատեղ աշխատելու նպատակով: Գործակցության շրջանակում SADA-ն դարձավ Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների (Մ16, Մ18 տղամարդկանց և Մ16, Մ20 կանանց) գլխավոր հովանավորը:

Այս համագործակցությունը բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի համար հնարավորություններ է ստեղծում մասնակցելու Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը, որը կկայանա հունիսի 28-ից հուլիսի 3-ը, Մալթայի Տա-Քալի քաղաքում։ Բացի այդ, Հայաստանի երիտասարդական հավաքականի ծրագրերն ու մարզումները հաջորդ սերնդի բասկետբոլիստներին թույլ կտան ավելի բարձր պատրաստականությամբ մասնակցելու 2022-2023 թթ. եվրոպական մրցաշարերին: Ավելին, Երևանում կմեկնարկի երբևէ առաջին «SADA Cup» մրցաշարը, որին կմասնակցեն 4 երկրների թիմեր: Գավաթի մրցաշարը տեղի կունենա հունիսի 23-26-ին Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

«Ուրախ ենք ողջունել SADA-ին՝ որպես բասկետբոլի Հայաստանի հավաքականի և երիտասարդական հավաքականների գլխավոր հովանավոր: Այս կարևոր համագործակցությունը կօգնի ապահովել ֆինանսական կայունություն, որը կնպաստի Հայաստանում բասկետբոլի զարգացմանը։ Հովանավորությունն ընդգրկում է 2022 թվականի մրցաշարերը և երիտասարդների վերապատրաստման ծրագրերը: Հուսով եմ, որ սա ամուր գործընկերության սկիզբ է, որը կվերածվի երկարատև համագործակցության։ Մենք երախտապարտ ենք SADA-ի ղեկավարությանը՝ ցուցաբերած մեծ աջակցության համար և ակնկալում ենք արդյունավետ համագործակցություն»,- նշել է ՀԲՖ նախագահ Հրաչյա Ռոստոմյանը։

«SADA-ն Հայաստանի հետ կապված է արմատներով, իսկ մեկ տարի առաջ գրասենյակ բացելով Երևանում՝ ոչ միայն մեր սերն ենք վերահաստատում մեր հայրենիքի նկատմամբ, այլև վստահություն ենք հայտնում, որ Հայաստանը մրցունակ է տեխնոլոգիաների աշխարհում: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ մենք ցանկանում ենք մեր ներդրումն ունենալ համաշխարհային սպորտում Հայաստանի հաջողությունների մեջ, սպորտային կարիերայի հնարավորություններ ստեղծել հաջորդ սերունդների համար, ինչպես նաև խթանել առողջ ապրելակերպը՝ երիտասարդների շրջանում։ Վստահ եմ, որ բասկետբոլի Հայաստանի հավաքականները հպարտության պահեր կպարգևեն իրենց երկրպագուներին և ուժեղ հանդես կգան NBA-ում փորձ ունեցող նոր գլխավոր մարզիչ Ռեքս Քամալյանի գլխավորությամբ»,- նշել է SADA-ի գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը։

Բասկետբոլի Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների գլխավոր հովանավոր SADA-ն Google Cloud-ի Տարվա գործընկեր է ճանաչվել 4 տարի անընդմեջ, 15 տարի շարունակ ընդգրկվել է Inc. ամսագրի ԱՄՆ ամենաարագ աճող 5000 մասնավոր ընկերությունների և 2022 թ.՝ Inc.-ի Ամերիկայի լավագույն 50 աշխատատեղերի ցուցակներում։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները