Արդյո՞ք սմարթֆոնների պատյանները պաշտպանում են մեր հեռախոսները

Վերջին լուրերը
Արդյո՞ք սմարթֆոնների պատյանները պաշտպանում են մեր հեռախոսները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

GizmoChina-ի մասնագետները նկարագրել են սմարթֆոնների պատյանների թերությունները։ Լրագրողների կարծիքով՝ ժամանակակից հեռախոսների համար պատյան գնելու կարիք չկա։ Հեղինակները նշել են, որ սարքեր արտադրողներն օգտագործում են դիմացկուն և բարձրորակ նյութեր, որոնք հուսալիորեն պաշտպանում են սարքերը ցնցումներից, խոնավությունից և փոշուց, ինչպես օրինակ ալյումինը, կերամիկան և տիտանը։

Այսպիսով մեծածավալ պատյանները անօգուտ են և անհարմար: Հեղինակները նշել են, որ շուկայում այնուամենայնիվ կան պատյաններ, որոնք զգալիորեն մեծացնում են պաշտպանված սարքի ամրությունը։ Սակայն, լրագրողները կարծում են, որ նման պարագաներն իսկապես կարող են օգտակար լինել միայն այն մարդկանց համար, ովքեր աշխատում են դժվար կլիմայական պայմաններում կամ ծանր արտադրությունում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին PhoneArena-ի լրագրողները հայտարարեցին, որ նոր Android սմարթֆոնները կստանան ավելի առաջադեմ պաշտպանություն խոնավությունից։ Դրանց պատյանը պաշտպանված կլինի IP69 ստանդարտի համաձայն, ինչը թույլ կտա սարքերը լվանալ բարձր ճնշման և բարձր ջերմաստիճանի հոսող ջրի տակ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները