Հայաստանում ռուբլու փոխարժեքը կտրուկ անկում է ապրել, այս պահին լավագույն փոխարժեքը 3,55 դրամ է մեկ ռուբլու դիմաց՝ Հայէկոնոմբանկում, իսկ փոխանակման կետերում ռուբլին 3 դրամ է։ Պատճառը ԱՄՆ պատժամիջոցներն են Մոսկվայի բորսայի դեմ։
Հունիսի 12-ին ԱՄՆ գանձապետարանը պատժամիջոցների ցուցակում է ներառել Մոսկվայի բորսան, Ազգային քլիրինգային կենտրոնը և Ազգային հաշվարկային դեպոզիտարիան:
Արդյունքում 2024 թվականի հունիսի 13-ից Մոսկվայի բորսան դոլարով և եվրոյով առևտուր չի կարողանա իրականացնել։
Արտարժույթի, թանկարժեք մետաղների, Ֆոնդային և դրամական շուկաներում, ինչպես նաև ստանդարտացված ածանցյալ գործիքների շուկայում առևտուրը կիրականացվի բոլոր գործիքներով, բացառությամբ ԱՄՆ դոլարի և եվրոյի հետ արժութային զույգերի։
Այնուամենայնիվ, Մոսկվայի բորսայից նշում են, որ ունեն բոլոր գործիքները անխափան առևտրի կազմակերպման համար՝ աճող տատանողականության պայմաններում։
Ռուսաստանի Բանկը հայտարարել է, որ կհաշվարկի ռուբլու պաշտոնական փոխարժեքը արտաբորսային շուկայում, իսկ փոխարժեքը կմնա միասնական և շուկայական։ նրանք նշում են, որ բորսային արժութային առևտուրը պարտադիր պայման չէ ազգային արժույթի փոխարկելիության, արտարժույթի ազատ շրջանառության և շուկայական փոխարժեքի ձևավորման համար։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: