ՃՈ տուգանքները կարող եք 30%-ով նվազեցնել՝ ապրիլի 5-ից. ՆԳՆ հայտարարությունը

Վերջին լուրերը
ՃՈ տուգանքները կարող եք 30%-ով նվազեցնել՝ ապրիլի 5-ից. ՆԳՆ հայտարարությունը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում սույն թվականի ապրիլի 5-ից, եթե պարեկային ծառայողի կողմից կամ տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտման գործով կայացվել է տուգանքի որոշում, ապա ծանուցմանը հաջորդող օրվանից 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում ի սկզբանե նշանակված տուգանքը կնվազի 30%-ով: Վճարման պարտականությունը կհամարվի ամբողջությամբ կատարված (բացառությամբ վարչական տույժ նշանակելու որոշումը բողոքարկելու դեպքի):

Օրինակ, եթե կայացվել է 5000 դրամ տուգանքի նշանակման մասին որոշում, կկիրառվի բոնուսային նվազեցում 30 տոկոսի չափով, եթե 15 օրվա ընթացքում վճարվի 3500 դրամ։ 

Եթե արձանագրված խախտման համար կայացվել է 20 000 դրամ տուգանքի նշանակման մասին որոշում, ապա կկիրառվի բոնուսային նվազեցում 30 տոկոսի չափով, եթե 15-օրյա ժամկետում վճարվի 14000 դրամ։

15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կկիրառվի 30 տոկոսի նվազեցում և պարտավորությունը կհամարվի ամբողջությամբ կատարված։

Վարչական տույժ նշանակելու մասին որոշման մեջ, որն ուղարկվելու է վարորդին, ներկայացված է լինելու նվազեցման տոկոսայնությունը։

Համակարգը կգործի ապրիլի 5-ին և դրանից հետո կատարված իրավախախտումների պարագայում։

Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնելու նաև բոնուսային երկրորդ բաղադրիչը, որով նախատեսվելու է,որ էլեկտրոնային ծանուցման դեպքում կկիրառվի ևս 20 տոկոսի չափով նվազեցման համակարգ, ինչի մասին կտեղեկացվի հավելյալ։

Կարդացեք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները