Ինչքա՞ն գումար է վճարվել «կարմիր գծերում» կայանման համար 2024թ. հունվարին

Վերջին լուրերը
Ինչքա՞ն գումար է վճարվել «կարմիր գծերում» կայանման համար 2024թ. հունվարին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Երևանի քաղաքապետարանի տվյալներով 2023 թվականի հունվար ամսին, երբ կարմիր գծերում կայանման համար տարեկան վճարը կազմում էր 12 000 ՀՀ դրամ, 1 տարվա համար կայանման վճարումները կազմել են 360 մլն ՀՀ դրամ (30 000 սուբյեկտի կողմից)։

Իսկ ահա 2024-ի հունվարին, քաղաքի գոտիավորումից  և արդյունքում կայանման վճարների թանկացումից հետո, Sputnik Armenia-ի հաղորդմամբ, 1 տարվա համար կարմիր գծերում կայանման վճարումները կազմել են՝

  • Ա գոտում 1 տարի կայանման համար՝ 494,4 մլն ՀՀ դրամ (3090 սուբյեկտիի կողմից)
  • Բ գոտում 1 տարի կայանման համար՝ 84 մլն ՀՀ դրամ (3500 սուբյեկտի կողմից)
- Advertisement -
Ինչքա՞ն գումար է վճարվել «կարմիր գծերում» կայանման համար 2024թ. հունվարին

Բացի տարեկան վճարներից, Ա և Բ գոտիներում կատարվել են նաև ամսական, շաբաթական և օրական վճարումներ՝ համապատասխանաբար 34,9 մլն ՀՀ դրամի և 2,2 մլն ՀՀ դրամի չափով:

Ստացվում է՝ կայանման վճարների գծով 2024-ի հունվարին բյուջե է մուտք գործել ընդհանուր 615,5 մլն ՀՀ դրամ: Այս թվի մեջ տարեկան վճարները կազմում են 578,4 մլն ՀՀ դրամ, որը նախորդ տարվա միևնույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 37,8%-ով։

Կարդացեք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները