Revolut-ը գործարկում է Revolut X-ը՝ առանձին կրիպտո առևտրի հարթակ՝ փորձառու թրեյդերների համար

Վերջին լուրերը
Revolut-ը գործարկում է Revolut X-ը՝ առանձին կրիպտո առևտրի հարթակ՝ փորձառու թրեյդերների համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Revolut համաշխարհային ֆինթեք ծառայությունը ներկայացրել է Revolut X կրիպտո առևտրի հարթակը՝ փորձառու թրեյդերների համար։ Թեև հարթակը նախատեսված է փորձառուների համար, այն հասանելի է Մեծ Բրիտանիայի կրիպտոյի մանրածախ առևտրով զբաղվողներին ևս։ Նրանք կարող են օգտագործել նույն մուտքի տվյալները, ինչ իրենց Revolut հաշվի համար:

Նոր հարթակում միջնորդավճարները կախված չեն առևտրի ծավալից և կազմում են 0% «մեյքեր»-ների համար և 0.09% «թեյքեր»-ների համար: Կայքում ներկայացված են ավելի քան 100 token-ներ:

Օգտատերերը կարող են առանց սահմանափակումների կամ վճարների իրականացնել Fiat և կրիպտոարժույթով գործարքներ Revolut X-ի և Revolut-ի միջև:

Բացի այդ 2023 թվականի աշնանը ծառայությունը հայտարարել է, որ ծառայություններին հասանելիությունն ամբողջությամբ փակում է ԱՄՆ-ում՝ հաճախորդները չեն կարողանա գնել, վաճառել և պահել թվային ակտիվներ: Ընկերությունը բացատրում է, որ իրենք որոշում են կայացրել հաշվի առնելով կարգավորիչ դաշտի փոփոխությունները և ամերիկյան շուկայում անորոշությունը:

Իսկ 2024 թվականի սկզբին Revolut-ը սահմանափակումներ մտցրեց կրիպտոարժույթների առևտրի համար Մեծ Բրիտանիայից բիզնես հաճախորդների համար։ Նրանք կարող են դրանք պահել և վաճառել, բայց չեն կարող գնել:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները