Կազմակերպիչներ՝ Renderforest
Երբ՝ հունվարի 25
Անցկացման վայրը՝ Renderforest գրասենյակ
Միջոցառման մասին․
Open.ai ընկերության GPT-3 նեյրոնային ցանցը և վերջինիս ChatGPT-3 մոդուլի գոյությունը հեղափոխական նշանակություն ունեցան ոչ միայն արհեստական բանականության, այլ նաև ամբողջ ՏՏ ոլորտի և տեխնոլոգիական աշխատաշուկայի վրա։
Հայաստանում նույնպես թե՛ գործարարաները, և թե՛ ՏՏ ոլորտի աշխատակիցները արդեն իսկ սկսել են օգտագործել ChatGPT-3 մոդուլը առօրյա աշխատանքում՝ արագացնելով և հեշտացնելով մի շարք պրոցեսներ։
Պանելային քննարկման ընթացքում խոսնակների հետ միասի մասնակիցները կփորձեն հասկանալ, թե ինչպես սովորել ապրել «նեյրոնային ցանցերի» աշխարհում, ինչ է արդեն փոխվել աշխատաշուկայում և ինչեր դեռ կփոխվեն, ինչպես է կարելի արդյունավետ կիրառել գործիքը կրթության և աշխատանքի մեջ, ինչ պրոցեսներ կարող են արագանալ ու հեշտանալ մեքենայական ուսուցման գործիքների միջոցով և որ մասնագիտություններին է վտանգ սպառնում արհեստական բանականության զարգացման հետ զուգահեռ։
Պանելային քննարկման մոդերատորը Սամվել Մարտիրոսյանն է։
Խոսնակներն են՝
- Նարեկ Սաֆարյան, Renderforest
- Մուշեղ Գևորգյան, Dowork.ai
- Դավիթ Բաղդասարյան, Krisp
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։