Կազմակերպիչ՝ Renderforest
Որտե՞ղ՝ Պ․ Սևակ 11/1, Renderforest ընկերության շենք
Ե՞րբ՝ hունվարի 27, ժամը 19։30:
Միջոցառման մասին․
Renderforest-ը հայտնում է HR Case Study-ների շարունակության մասին։
HR Case Study հանդիպումները հնարավորություն են տալիս HR ոլորտի մասնագետներին քննարկել առանձին խնդրային դեպքերը (անանուն` պահելով կոնֆիդենցիալությունը), ավելի բազմակողմանի ընկալել աշխատանքի ընթացքում ծագած խնդիրները, լսել վերջիններիս լուծման տարբեր մոտեցումներ, կիսվել փորձով և ոլորտի զարգացման հեռանկարներով։
Յուրաքանչյուր հանդիպման ընթացքում քննարկվում է 1 դեպք կամ սուպերվիզիոն հարց: Հանդիպումները տեղի են ունենում ամսական 1 անգամ` 2 ժամ տևողությամբ, յուրաքանչյուր ամսվա վերջին հինգշաբթի օրը։
Հանդիպումները նախատեսված են ինչպես փորձառու, այնպես էլ ապագա HR մասնագետների համար։ Մասնակցությունն անվճար է, խմբի արդյունավետ քանակը՝
– մասնագետներ՝ մինչև 6 մասնակից
– ունկնդիրներ՝ մինչև 40 մասնակից։
Հանդիպումները վարում Է Renderforest ընկերության HR մասնագետ Վարդուհի Գումրույանը։
Գրանցվել կարող եք`այստեղ։
Գրանցման վերջնաժամկետ՝ հունվարի 20։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։