Հայկական տեխնոլոգիական Renderforest ընկերությունը Product Hunt-ում թողարկել է իր նոր՝ արհեստական բանականության տեսանյութերի գեներատորը։
Գործիքը թույլ է տալիս օգտատերերին մուտքագրել գաղափար և ավտոմատ կերպով ստեղծել ամբողջական տեսանյութ՝ ներառելով համապատասխան կերպարներ, բնական հնչյունավորումներ և լիարժեք խմբագրման հնարավորություն՝ այս ամենը մի քանի րոպեի ընթացքում։
Renderforest-ը միավորում է աշխարհի ավելի քան 33 միլիոն ստեղծողների՝ մեկ էկոհամակարգում ստուդիական որակի տեսանյութեր, դիզայն, բրենդինգ և կայքեր ստեղծելու համար։
Ինչ կարող եք անել հենց հիմա նոր գործիքով.
- Ցանկացած տեքստ վերածել ամբողջական տեսանյութի՝ տեսարաններով, պատմությամբ և երաժշտությամբ
- Պահպանել կերպարների համապատասխանությունը յուրաքանչյուր տեսարանում
- Անմիջապես խմբագրել կամ վերստեղծել տեսանյութի ցանկացած մաս
- Ստեղծել մինչև 3 րոպե տևողությամբ տեսանյութեր (և ընդլայնել դրանք)
- Անիմացնել ձեր պատկերները շարժման մեջ
- Ավելացնել բնական հնչյունավորում բազմաթիվ լեզուներով՝ հույզերի կառավարմամբ
- Ստեղծել և խմբագրել վեբ և բջջայինում տարբերակներում
«Վերջին մի քանի ամիսների ընթացքում Renderforest-ն աշխատել է տեսանյութերի ստեղծումը նոր մակարդակի տանելու ուղղությամբ։ Մենք սա ստեղծել ենք տեսանյութերի ստեղծումն ավելի արագ, հեշտ և ավելի զվարճալի դարձնելու համար՝ հնարավորություն տալով յուրաքանչյուրին րոպեների ընթացքում կյանքի կոչել իրենց գաղափարները»,- գրել է Renderforest-ի հիմնադիր Նարեկ Սաֆարյանը։
 
                                    