Red Wings-ը մեկնարկում է Օրենբուրգ-Երևան-Օրենբուրգ ուղիղ չվերթեր

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ռուսական Red Wings ավիաընկերությունը 2026 թվականի հունիսից սկսում է կանոնավոր ուղիղ թռիչքներ իրականացնել Օրենբուրգից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ։ Չվերթերը տեղի կունենան ամեն հինգշաբթի ռուսական SSJ-100 ինքնաթիռներով, իսկ առաջին թռիչքը նախատեսված է հունիսի 4-ին: Օրենբուրգից մեկնումը ծրագրված է տեղական ժամանակով 11:10-ին, իսկ Երևանից հետադարձ չվերթը՝ 14:05-ին, ինչը ճամփորդներին հնարավորություն կտա մոտ երեք ժամում հասնել Հայաստանի մայրաքաղաք:

Նոր երթուղու բացումը նպատակ ունի առավել հարմարավետ դարձնել Օրենբուրգի և հարակից շրջանների բնակիչների այցելությունները Երևան։ Ավիաընկերությունն արդեն սկսել է տոմսերի վաճառքը պաշտոնական հարթակներում՝ ընդլայնելով դեպի Հայաստան իր թռիչքային աշխարհագրությունը։ Նշենք, որ Red Wings-ը ներկայումս դեպի Երևան չվերթեր է իրականացնում նաև Սոչիից, Միներալնիե Վոդիից, Սամարայից, Նիժնի Նովգորոդից, Կազանից և Չելյաբինսկից։

Երևանից բոլոր ուղիղ չվերթների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները