Գիտուժը ահազանգում է․ Հայաստանը կրճատում է գիտական հետազոտությունների ծախսերը

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

«Գիտուժ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ անկախությունից ի վեր առաջին անգամ Հայաստանը բացարձակ թվով կրճատում է հետազոտությունների և մշակումների (ՀևՄ) պետական ծախսերը։ Ըստ ներկայացված տվյալների՝ 2025 թվականին պետական ֆինանսավորումը կրճատվել է 1.9 միլիարդ դրամով, ինչը 4.7%-ով պակաս է 2024 թվականի համեմատ, իսկ 2026 թվականին նախատեսվում է կրճատել ևս 5.3 միլիարդ դրամով կամ 13.9%-ով։ Նախաձեռնությունը սա որակում է ոչ թե որպես դանդաղ աճ, այլ իրական հետընթաց գիտական հետազոտությունների և տեխնոլոգիական մշակումների ոլորտում։

Պետական ՀևՄ ինտենսիվությունը մնում է ծայրահեղ ցածր մակարդակի վրա, քանի որ 2025 թվականի համար պլանավորված ՀՆԱ-ի 0.35% ցուցանիշը 2026 թվականին նախատեսվում է իջեցնել մինչև 0.27%, ինչը մոտ է 2020 թվականի 0.25% ցուցանիշին։ «Գիտուժ»-ը շեշտադրում է, որ այն երկրները, որոնք լուրջ են վերաբերվում իրենց ապագային, ավելացնում են ներդրումները գիտության և տեխնոլոգիաների մեջ, մինչդեռ Հայաստանը գնում է հակառակ ճանապարհով՝ կրճատելով դրանք։

Առանձնահատուկ մտահոգություն է հայտնվել անվտանգային և տնտեսական ուղղվածությամբ ինստիտուտների թուլության վերաբերյալ, քանի որ ազգային անվտանգության կարիքներից բխող պաշտպանական գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների (ԳՀՓԿ) հատկացումները շարունակում են խիստ թերակատարվել։ 2023 թվականին գրանցվել է 16.1% կատարողական, 2024-ին՝ 34.7%, իսկ 2025 թվականի համար կանխատեսվում է 56.8%-ից ցածր կատարողական՝ նոյեմբերին կատարված 1.8 միլիարդ դրամ կրճատումից հետո։

Գիտուժը ահազանգում է․ Հայաստանը կրճատում է գիտական հետազոտությունների ծախսերը
Գիտուժը ահազանգում է․ Հայաստանը կրճատում է գիտական հետազոտությունների ծախսերը

Նախաձեռնությունը պնդում է, որ թերֆինանսավորումը հարվածում է ոչ միայն երկարաժամկետ զարգացմանը, այլև անվտանգության և տնտեսական մրցունակության հիմքերին։ Ըստ «Գիտուժ»-ի՝ թերակատարումը պետք է լինի ոչ թե ֆինանսավորումը կտրելու, այլ կառավարումը շտկելու ազդակ, քանի որ կարողությունների պակասը պետք է լուծվի թիրախային ներդրումներով, ոչ թե կրճատումներով։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները