Հայաստանում 2026 թվականին ներդրվելու է համընդհանուր հետճվարի համակարգ: Այս մասին ԱԺ-ում 2026թ. պետական բյուջեի նախնական քննարկմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բոլոր քաղաքացիները անկանխիկ առևտրի դեպքում 2 տոկոսը հետվճարի ձևով կստանան»,- ասել է Փաշինյանը։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրից՝ նշելով, որ այն հիմա տեխնիկական նախապատրաստման փուլում է, որպեսզի գործարկվի 2026թ․ հունվարի 1-ից։ Հետվճարների իրականացումն արվելու է ArCa քարտերի միջոցով, որոնցով կատարված բոլոր վճարումներից (բացառությամբ խաղային ոլորտի վճարումները) քաղաքացիները ստանալու են 2%-ի չափով հետվճար։
«Ես կասեի, որ մենք 2%-ով էժանացնում ենք անկանխիկ առևտուրը։ Երկու հիմնական նպատակ ենք հետապնդում՝ շարունակել ստվերի դեմ պայքարն ու անկանխիկ գործարքների աճը, և նպաստել մեր ազգային վճարային համակարգի կայացմանը»,- նշել է Վահե Հովհաննիսյանը։











