Podcastle-ը նոր գործառույթ է ներկայացրել

Վերջին լուրերը
Podcastle-ը նոր գործառույթ է ներկայացրել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Վիդեո ձևաչափով պոդկաստները վերջին շրջանում ավելի մեծ տարածում են գտնում ունկնդիրների շրջանում: Սա հաշվի առնելով՝ Podcastle-ն ավելացրել է նոր հնարավորություն՝ տեսագրելու բարձր որակի վիդեո պոդկաստներ, հաղորդում է TechCrunch-ը:


Ստարտափի նոր լուծումը թույլ է տալիս միաժամանակ տեսագրել մինչև 10 մասնակցի: Պոդկաստի հեղինակները կարող են բոլորին տեսագրել և ձայնագրել առանձին ֆայլերով, ընդ որում՝ թույլ արագությամբ ինտերնետը խնդիր չի դառնա, որովհետև ձայնագրումը տեղի է ունենում լոկալ, իսկ ֆայլերը այնուհետև հայտնվում են ամպային տվյալների բազայում:

- Advertisement -
Podcastle-ը նոր գործառույթ է ներկայացրել

Առաջիկայում Podcastle-ը կներկայացնի նաև աշխատանքային սեղանի համատեղ օգտագործման և վիդեո-ռենդերինգի գործառույթը: Հնարավոր կլինի մեկ պատուհանում կատարել հարցազրույցի տեսագրումն ու այն ստանալ մեկ ֆայլով՝ դուրս չգալով բրաուզերից:

Podcastle-ը նոր գործառույթ է ներկայացրել
Podcastle-ի ինտերֆեյսը

Տեսա/ձայնագրումը հնարավոր է կատարել թե՛ Chrome բրաուզերի, թե՛ բջջային հավելվածի օգնությամբ, իսկ ահա դրանց խմբագրումը հասանելի է միայն Desktop տարբերակում: Այստեղ հնարավոր է առանձնացնել թրեքները, օգտագործել հատուկ ձայնային էֆեկտներ, ավելացնել երաժշտություն, հեռացնել դադարները և այլն:

Podcastle-ի անվճար տարբերակը հնարավորություն է տալիս տեսագրելու ամսեկան 3 ժամ վիդեո` սահմանափակ որակական պարամետրերով (160 kbps MP3, 720p video), ինչպես նաև խմբագրման որոշակի հնարավորություններով: Ավելի բարձր որակ և լայն հնարավորություններ կարելի է ստանալ վճարովի փաթեթներով:

Podcastle-ը նոր գործառույթ է ներկայացրել

Podcastle-ը պոդկաստների ձայնագրման հարթակ է, որը ստեղծվել է հայ հիմնադիրների կողմից: Ստարտափն արդեն ներգրավել է 8,8 մլն դոլար ներդրում, 2021թ. վերջին ուներ ավելի քան 200 000 օգտագործող:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները