ՀՀ պաշտպանության նախարարությունը «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, Հայաստանի զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային և բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել 2021 թվականի ձմեռային զորակոչին ենթակա զորակոչիկները՝ հետևյալ մասնագիտություններով՝ ծրագրավորում, ցանցային/համակարգային ադմինիստրացիա, կիբեռանվտանգություն:
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կարող են գրանցվել atmk.mil.am կայքում:
Հարցերի համար կարող եք գրել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել +374 10 294416 հեռախոսահամարին:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։