Մեկնարկում է Հայաստանում Plug and Play առաջին միջազգային աքսելերատոր ծրագիրը, որտեղ ընտրված ստարտափները պատրաստ են գրավել բեմը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ֆինանսավորմամբ և անմիջական աջակցությամբ «Plug and Play» միջազգային ընկերությունը տեխնոլոգիական ոլորտի սկսնակ ընկերությունների համար կիրականացնի աքսելերացիոն ծրագիր, որի նպատակն է օգնել և աջակցել ստարտափների գործունեությանը։
Այստեղ հնարավոր է հանդիպել տեխնոլոգիայի և ձեռներեցության ապագան կերտող նորարար մի շարք թիմերի, կապեր հաստատել ոլորտի առաջատարների, ներդրողների և էկոհամակարգի հիմնական խաղացողների հետ։
Ե՞րբ, որտե՞ղ, ինչպե՞ս մասնակցել
Միջոցառումը տեղի կունենա՝
Հոկտեմբերի 31-ին,
Ժամը 17։00 – 21։30-ին,
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
Մասնակցելու համար գրանցվեք այստեղ։
Ի՞նչ առաքելություն ունի այս ծրագիրը Հայաստանում, ո՞ր ստարտափների համար է այն նախատեսված և ի՞նչ արդյունքներ սպասել․ այս ամենի մասին գտեք ստորև՝ DigiTec 2024-ի շրջանակում Plug & Play-ի ներկայացուցիչ Ալֆրեդո Սորիայի հետ How2B-ի զրույցում՝