Plug and Play միջազգային աքսելերատորը Հայաստանում կիրականացնի «Ինկուբացիոն ծրագիր». հայտերը բաց են

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Մեկնարկել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և միջազգային հեղինակավոր Plug and Play Tech Center աքսելերատորի հետ իրականացվող «Ինկուբացիոն ծրագրի» մասնակցության հայտերի ընդունման փուլը:

Ծրագրի մեկնարկը նախատեսվում է հոկտեմբերին, որը կանցկացվի առկա ձևաչափով՝ շաբաթական երեք օր և կտևի չորս ամիս։

Առաջիկա ամիսների ընթացքում մասնակից ընկերությունները կստանան խորհրդատվություն, բիզնեսի և կարողությունների զարգացման աջակցություն, գործարար կապեր հաստատելու հնարավորություն, ինչպես նաև նորարարության խթանում և անհատական մենթորություն:

Ծրագրի ընթացքում Հայաստան են ժամանելու տարբեր երկրների բարձր որակավորում ունեցող 40-ից ավելի մասնագետներ, ովքեր անհատապես աշխատելու են մասնակիցների հետ:

Դիմել կարող են այն թիմերն ու ստարտափները, որոնք ունեն նորարարական գաղափարներ և ցանկանում են մուտք գործել շուկա:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է:

Մանրամասներին և դիմելու կարգին ծանոթանալու համար անցեք այս հղումով:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները