Առաջին հայկական միաեղջյուրը՝ Picsart-ը, Product Hunt հարթակում ներկայացրել է իր նորագույն արտադրանքը՝ Ignite 2.0-ը։
Picsart Ignite 2.0-ը հայկական Picsart ընկերության նորագույն AI հարթակն է, որը նախատեսված է ստեղծարարների, բիզնեսների ու մարքեթինգային թիմերի համար։ Ignite 2.0-ն առաջարկում է գործիքների ամբողջական փաթեթ՝ սկսած լոգոյի և բրենդային ոճի ավտոմատ ստեղծումից մինչև վիդեո գովազդների և խոսակցական դիզայնի ավտոմատացում՝ օգտագործելով առաջատար արհեստական բանականություն։
Այս հավաքածուն թույլ է տալիս մի քանի րոպեում պատրաստել պրոֆեսիոնալ տեսք ունեցող գովազդներ, սոց մեդիա պոստերներ, վիդեոներ ու վիզուալ բովանդակություն՝ առանց դիզայների կամ խմբագրի օգնության։ Ignite 2.0-ն արդեն ներկայացված է Product Hunt հարթակում, և դուք կարող եք աջակցել հայկական արտադրանքին՝ քվեարկելով և տարածելով հղումը։
Պրոդուկտի օգտին կարող եք քվեարկել այստեղ։