Picsart-ը լուսանկարների խմբագրման ոլորտի ամենաշատ որոնված բանալի բառն է Appstore-ում, տեղեկանում ենք կազմակերպության հիմնադիր Հովհաննես Ավոյանի Linkedin-յան էջից։
Բառը որոնման ցանկերում առաջատար է դարձել այնպիսի խոշոր շուկաներում, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հնդկաստանը, Ճապոնիան (2-րդ տեղ)։ Բառն առաջ է անցել ոլորտի ընդհանուր բանալի բառերից, որոնք են «խմբագրել» (Photo Editing, Photoshop), «կոլաժ» (Collage) և «լուսանկար» (Photo)։
«Picsart-ը լուսանկարների խմբագրման (Photo Editing) հոմանիշն է դառնում: Լուսանկարների խմբագրումը այլևս միայն պրոֆեսիոնալների համար չէ, այն բոլորի համար է: Մենք շարունակում ենք ստեղծել հզոր գործիքներ, որոնք հասանելի կլինեն բոլորին» – գրել է Ավոյանը:
Կարդացե՛ք նաև՝
- Լոս Անջելեսում կբացվի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
- Podcastle-ը 13.5 մլն դոլար ներդրում է ներգրավել
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ տեխնոլոգիական ոլորտի ամենահետաքրքիր նորությունները բաց չթողնելու համար: