Picsart-ը ձեռք է բերում DeepCraft-ը՝ վիդեո հարթակ մշակելու համար

Վերջին լուրերը
Picsart-ը ձեռք է բերում DeepCraft-ը՝ վիդեո հարթակ մշակելու համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Թվային ստեղծագործական Picsart պլատֆորմը հայտարարել է DeepCraft ընկերության ձեռքբերման մասին: Ընկերությունը կարծում է, որ DeepCraft-ի արհեստական ինտելեկտի տեխնիկական տաղանդը և համակարգչային տեսլականի ու մեքենայական ուսուցման ոլորտում առաջընթացը կուժեղացնեն Picsart-ի սեփական AI տեխնոլոգիան, կնպաստեն ընկերության՝ իր ծառայությունների վրա տեսանյութերի ստեղծման աճին: 

«DeepCraft»-ը, որը հիմնադրվել է Հայաստանում 2017 թվականին, մասնագիտացել է տեսանյութերի և պատկերների մշակման ոլորտում, իսկ «Picsart»-ն առաջին միաեղջյուրն է մեր երկրում։ Համահիմնադիրներն են Արմեն Աբրոյանը և Վարդգես Հովհաննիսյանը, ովքեր ավելի քան 20 տարի զբաղվում են արհեստական ​​բանականությամբ և մեքենայական ուսուցմամբ։

- Advertisement -
Picsart-ը ձեռք է բերում DeepCraft-ը՝ վիդեո հարթակ մշակելու համար

Նախկինում Աբրոյանը եղել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար, RedKite-ում արհեստական ​​ինտելեկտի առաջատար ճարտարապետ և Սինոփսիսի ավագ ծրագրավորող: Վարդգես Հովհաննիսյանը 13 տարի աշխատել է «Սինոփսիս»-ում որպես ավագ ինժեներ։

DeepCraft թիմն աշխատել է մի շարք հաճախորդների, այդ թվում՝ Krisp-ի, PatriotOne-ի, Հայաստանի կառավարության հետ: Թիմն այժմ կսկսի աշխատել Picsart-ի երևանյան գրասենյակից։

Ընդհանուր առմամբ, DeepCraft-ի՝ մեքենայական ուսուցման և վիդեո ինժեներներից կազմված 8-հոգանոց թիմը գործարքի արդյունքում կմիանա Picsart-ին՝ որպես լրիվ դրույքով աշխատող:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները