Պետաջակցություն ՏՏ ոլորտի իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին

Վերջին լուրերը
Պետաջակցություն ՏՏ ոլորտի իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրմանելու կարգը հաստատվել է: Նախատեսվում է, որ պետական աջակցության տրամադրմանելու կարգը կնպաստի բարձր մասնագիտական որակավորում ունեցող աշխատուժի ներգրավմանը։

Նախատեսվող կարգավորումները, որպես ոլորտում պիլոտային աջակցության ծրագիր, նպաստելու են նաև տվյալ ոլորտում համապատասխան մրցունակ միջավայր ստեղծելուն ուղղված ռազմավարական պլանների մշակմանը և իրագործմանը։

Ինչպես նշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, որոշմամբ ՏՏ ոլորտի կազմակերպություններին, որոշակի պայմաններ բավարարելու դեպքում, կվերադարձվի նոր ստեղծված աշխատատեղերի համար վճարված եկամտային հարկի 50 տոկոսը:

«Մենք ցանկանում ենք այնպես անել, որ հայկական ՏՏ ընկերությունները մրցունակ լինեն շուկայում: Արտոնության տրամադրման համար սահմանում ենք հետևյալ պայմաննները՝ առևտրային կազմակերպություններն ու ԱՁ -ները պետք է 90 տոկոսով գործունեություն իրականացնեն այնպիսի դասակարգիչներով, որոնք վերաբերելի են ՏՏ ոլորտին, մարտի 1-ի դրությամբ հետագա հաշվարկներում պետք է աշխատատեղերի քանակը ավելանա առնվազն 50-ով, նկատի ունենք թե՛ աշխատանքային պայմանագրերը, թե՛ քաղիրավական պայմանագրերը: Եվ այդ 50 նոր աշխատատեղի դեպքում վերջին 6 ամսվա ընթացքում չպետք է եկամտային հարկ վճարած լինեն: Այսինքն՝ պետք է լինեն բոլորովին նոր ստեղծված աշխատատեղեր և չպետք է ունենան 100,000 դրամը գերազանցող հարկային պարտավորություններ: Այս պայմանները բավարարելու դեպքում թե՛ գործող, թե՛ նոր ստեղծված ընկերությունները պետության կողմից կստանան նոր աշխատատեղերի վճարված եկամտային հարկի 50 տոկոսը՝ որպես պետական աջակցություն», -ասել է Բադասյանը:

Արձագանքելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել, որ դրանով կառավարությունը խթանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծումը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հավելել է, որ սա միանգամյա օժանդակության միջոցառում չէ. արդեն իսկ շրջանառվում է նախագիծ՝ արտոնությանն օրենսդրական կարգավորում տալու վերաբերյալ:

Որոշման ընդունումը պայմանավորված է հանրապետությունում ՏՏ ոլորտի զարգացմանը օժանդակելու, ինչպես նաև տարածաշրջանի երկրների համեմատ նշյալ ոլորտում գործունեության խթանների առումով տնտեսավարող սուբյեկտների գործունեության իրականացման համար համապատասխան մրցունակ միջավայր ստեղծելու անհրաժեշտությամբ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները