Հայտնի Pepsi ընկերությունը վերջին 14 տարում առաջին անգամ թարմացրել է իր ապրանքային նշանը: Նոր լոգոն, որը պետք է սպառողներին հաղորդի «մեծ էներգիա, վստահություն և քաջություն», ընկերության կողմից կսկսի գործածվել հաջորդ տարվանից:
Արդեն այս տարվա աշնանը այն կօգտագործվի ԱՄՆ-ում և Կանադայում ընկերության գործունեության 125-ամյակի կապակցությամբ: Լոգոյում կատարված փոփոխությամբ PEPSI գրառումը կրկին վերադարձել է երկրագունդը խորհրդանշող շրջանագծի մեջ: Նոր գունապնակում օգտագործվել է վառ կապույտ էլեկտրիկ և սև գույները:
Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին: