Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հաղորդում է, որ 2023թ. դեկտեմբերին Հայաստանում եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 741 726:
Նախորդ տարվա նույն ամսվա թվից այս ցուցանիշը բարձր է 37 306-ով կամ 5.3%-ով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ թիվը աճել է մոտավորապես 4 հազարով: Հաշվարկը կատարվել է հարկ վճարողների կողմից 2023 թվականի դեկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով:
2023թ. հունվարին այս ցուցանիշը կազմել է 677 916, մայիսին հասել 718 հազարի՝ մոտավորապես այդ մակարդակին մնալով նաև ամռան ամիսներին: Սեպտեմբերից սկսած եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կրկին սկսել է աճել:
Կարդացե՛ք նաև՝
- Հայաստանի աշխատաշուկան 2023-ին. Ամենապահանջված մասնագիտությունները և բաշխվածությունն ըստ ոլորտների
- Միջին աշխատավարձը Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում և այլ երկրներում
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։