OZON առցանց առևտրի հարթակը պատրաստվում է մտնել հայկական շուկա

Վերջին լուրերը
OZON առցանց առևտրի հարթակը պատրաստվում է մտնել հայկական շուկա
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

OZON առցանց առևտրի հարթակը պատրաստվում է մուտք գործել հայկական շուկա արդեն 2023թ. աշնանը, այս մասին հայտարարել է OZON-ի բիզնես հարցերով ղեկավար Սերգեյ Գոնչարովը։

«Հուլիսին մենք պատրաստվում ենքմուտք գործել Ղրղզստանի շուկա, իսկ աշնանը` հայկական շուկա»,- TAСС-ի փոխանցմամբ՝ ասել է Գոնչարովը։

- Advertisement -
OZON առցանց առևտրի հարթակը պատրաստվում է մտնել հայկական շուկա

Հայաստանում OZON-ը նախատեսում է բացել տեղական շուկա և կառուցել սեփական լոգիստիկ ենթակառուցվածքը: Այն կներգրավի նաև տեղական վաճառողների, որոնք կկարողանան OZON-ի միջոցով վաճառել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում:

OZON-ը Ռուսաստանում առցանց առևտրի առաջին ընկերություններից է, որը 1988թ. հիմնադրվել է որպես առցանց գրախանութ։ Forbes-ի տվյալներով՝ 2020 թվականին այն դասվել է 3-րդ տեղը ռուսական ամենաթանկ ինտերնետ ընկերությունների շարքում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները