Գործարկվել է ստարտափների ներդրումային գրավչության գնահատման Orion Score հարթակը

Վերջին լուրերը
Գործարկվել է ստարտափների ներդրումային գրավչության գնահատման Orion Score հարթակը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հունիսի 22-ին Նյու Յորքում կայացած Orion Summit 2023 գագաթնաժողովի ընթացքում տեղի է ունեցել ներդրումային գրավչության գնահատման Orion Score հարթակի շնորհանդեսը, որը ստեղծվել է Orion Worldwide Innovations-ի և DMS™ — Decision Making Software-ի համագործակցությամբ։

Orion Score-ը համապարփակ գնահատման գործընթացով գնահատում է ստարտափների ներդրումային ներուժը: Գնահատման համակարգը հաշվի է առնում ստարտափի արագացված աճի համար էական նշանակություն ունեցող գործոնները: 

- Advertisement -
Գործարկվել է ստարտափների ներդրումային գրավչության գնահատման Orion Score հարթակը

Ցանկացած ստարտափ կարող է ստանալ իր Orion Score միավորները՝ գրանցվելով orionscore.com հարթակում: 

Orion Score-ը SaaS հարթակ է՝ արհեստական բանականության կիրառմամբ: Իսկ գնահատման բանաձևը որոշվել է ձեռնարկատերերի, տվյալագետների, վենչուրային կապիտալիստների, հրեշտակ ներդրողների, ընտանեկան գրասենյակների փորձագետների կողմից՝ հիմնված հաջողություն գրանցած ստարտափների պատմության տվյալների վերլուծության վրա: 

«Բացի միավորներ ստանալը, Orion Score-ը ստարտափների համար տեսանելի է դարձնում իրենց թույլ և ուժեղ կողմերը, առաջարկում իրագործելի քայլեր, թե ինչպես բարձրացնել ներդրումային գրավչությունը»,- նշել է Orion Score Corporation-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Դիանա Արզումանյանը: 

«Ստեղծել ենք ստարտափների համար SaaS հարթակ, որտեղ մի քանի րոպեում կարելի է տեսնել տվյալ ստարտափի ներդրումային գրավչությունը ներդրողի տեսանկյունից։ Համագործակցել ենք փորձագետների հետ, ովքեր ուղեկցել են բազմաթիվ ստարտափների՝ մինչև միաեղջյուր։ Արդյունքում ստարտափներն Orion Score-ի միջոցով կարող են ստանալ գնահատական և բարելավման առաջարկներ՝ մի քանի րոպեում, ինչը նախկինում շաբաթներ ու զգալի ջանքեր կպահանջեր»,- նշել է Orion Score Corporation-ի համահիմնադիր և Գլխավոր տեխնիկական տնօրեն Անդրանիկ Երիցյանը: 

Գնահատման համակարգից կարող են օգտվել ստարտափները և ներդրողները: Միավորները տրվում են 0-500 միջակայքում: Ստարտափների միավորները հավաքվում են 5 հիմնական գործոնների գնահատմամբ.

  • ստարտափի ղեկավարությունն ու թիմը, փորձը, անցած ճանապարհը,
  • ֆինանսական վիճակը,
  • աճի ներուժը, բիզնես մոդելը,
  • մրցակցային առավելություններն ու ռիսկերը,
  • նորարարական բաղադրիչը

«Աշխարհում շատ ընկերություններ, աքսելերատոր ծրագրեր ինչ-որ կերպ գնահատում են ստարտափների ներդրումային ներուժը: Այս պահին ստարտափների գնահատման որևէ միասնական ստանդարտ գոյություն չունի, ինչպես, օրինակ, Fico Score-ը՝ վարկունակության գնահատման համակարգում: Այդ առումով, Orion Score-ը լրացնում է այդ բացը»,- նշել է Orion Score Corporation-ի համահիմնադիր և Բիզնեսի ու ներդրումների գլխավոր տնօրեն Էմմա Առաքելյանը: 

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները