OpenAI ընկերությունը հայտնել է, որ ստեղծել է Sora վիդեո գեներատորի նոր տարբերակը՝ Sora Turbo-ն, որն ավելի արագ է, քան 2024 թվականի փետրվարին ներկայացված տարբերակը։ Այն հասանելի է sora.com կայքում:
Sora-ն ներառված է ChatGPT Plus բաժանորդագրության մեջ՝ ամսական $20 վճարով և ChatGPT Pro-ի բաժանորդագրության մեջ՝ ամսական $200 վճարով։
Առաջինը թույլ է տալիս ստեղծել մինչև 50 տեսանյութ՝ մինչև 720 պիքսել լուծաչափով և մինչև հինգ վայրկյան տևողությամբ: Երկրորդը մինչև 500 տեսանյութ՝ 1080 պիքսել լուծաչափով և 20 վայրկյան տևողությամբ։ Նաև այս սակագնում կարող եք ներբեռնել տեսանյութեր առանց ջրանիշի (անգլ.՝ watermark)։
Sora-ի միջոցով դուք կարող եք ստեղծել տեսանյութեր՝ հիմնված տեքստային հարցման վրա, ընդլայնել արդեն պատրաստի տեսանյութերը, միացնել երկու տեսանյութեր, պտտել տեսանյութը և շատ ավելին:
2024 թվականի փետրվարի 15-ին OpenAI-ը ներկայացրեց Sora AI մոդելը՝ տեքստային հարցման հիման վրա տեսանյութ ստեղծելու համար: Այն հասանելի էր սահմանափակ թվով նկարիչների, դիզայներների և ռեժիսորների համար: Մշակողները նախատեսում էին հրապարակային թողարկումը մինչև 2024 թվականի վերջ: