OpenAI-ն անսահմանափակ մուտք է տվել AI վիդեո գեներատոր Sora-ին, բայց միայն տոնական օրերին

Վերջին լուրերը
OpenAI-ն անսահմանափակ մուտք է տվել AI վիդեո գեներատոր Sora-ին, բայց միայն տոնական օրերին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Իր 12-օրյա OpenAI Shipmas միջոցառման ժամանակ, որի շրջանակում նաև ցուցադրվել էր Sora AI վիդեո գեներատորը, ընկերության գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը ուրախացրել է ChatGPT Plus-ի օգտատերերին՝ հայտարարելով անսահմանափակ մուտք դեպի Sora, բայց միայն տոնական օրերի համար։

Ըստ AI ​​Tools Club-ի՝ Ալթմանը բացատրել է որոշումը X սոցցանցի իր էջում՝ նշելով, որ OpenAI-ի GPU-ի հզորությունը դեկտեմբերի վերջին ավելի քիչ է օգտագործվում, քանի որ մարդիկ արձակուրդ են գնում: Սա թույլ է տալիս նվազեցնել հերթերը և օգտատերերին տրամադրել տեսանյութեր ստեղծելու անսահմանափակ հնարավորություններ: «Մեր GPU-ները մի փոքր ազատվում են դեկտեմբերի վերջին, քանի որ մարդիկ ընդմիջում են աշխատանքից, ուստի մենք բոլոր Plus օգտվողներին տալիս ենք անսահմանափակ մուտք դեպի Sora` արձակուրդների համար: Վայելեք ստեղծագործ լինելը», — գրել է Ալթմանը։

Հիշեցնենք, որ Sora տեքստային հարցումների վրա AI վիդեո գեներատորը գործարկվել է մոտ 10 օր առաջ և դարձել OpenAI-ի ևս մեկ հաջողված նախագիծ՝ լրացնելով ChatGPT-ի և DALL-E-ի նման գործիքների շարքը։ Մոդելը հասանելի է Sora.com կայքում ChatGPT-ի վճարովի օգտատերերի համար և մեծ պոպուլյարություն է վայելում։

Ավելի ուշ OpenAI-ի ներկայացուցիչ Ռոհան Սահայը կիսվել է մեկ այլ նորությամբ. Sora-ին հասանելիություն կունենան ոչ միայն սովորական օգտատերերը, այլև կորպորատիվ հաշիվներ օգտագործող թիմերը: Բացի այդ, Սահայը նշել է, որ գեներատորն ունի բարելավված blend feature հնարավորություն, և այժմ հնարավոր է գեներացված տեսանյութերը կիսել ընկերների հետ, նույնիսկ նրանց, ովքեր չունեն OpenAI հաշիվ:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները