Team2B ստարտափը փնտրում է Office Manager` կազմակերպության թրեյնինգ ծրագրերի կազմակերպչական գործընթացներին մասնակցելու և աշխատակազմի ադմինիստրատիվ մասը ապահովելու համար:
Ի՞նչ է անելու Office Manager-ը
- Դասընթացների կազմակերպում,
- Ուսանողների հետ կապի հաստատում և պահպանում՝ թրեյնինգի սկզբից մինչև վերջ,
- Ուսանողների և շրջանավարտների բազայի համակարգում,
- Գրասենյակի առօրյա գնումների կատարում,
- Կազմակերպության սոցիալական կայքերի և էլ. հասցեի հետադարձ կապի ապահովում,
- Կազմակերպության կայքի զարգացման ուսումնասիրությունների կատարում և նոր գաղափարների առաջարկում:
Ի՞նչ հմտություններ պետք է ունենա մասնագետը այս ամենը իրագործելու համար
- Աշխատանքային փորձ ադմինիստրատիվ կամ հարակից ոլորտներում,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Թիմի հետ աշխատելու հմտություններ,
- Կոնֆլիկտային իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն:
Ի՞նչ կստանա մասնագետը Team2B-ից
- Մրցունակ աշխատավարձ,
- Անընդհատ զարգանալու, նոր ոլորտներում փորձառություն ունենալու հնարավորություն,
- Կարիերան և կրթությունը զարգացնելու հնարավորություն,
- Մեծագույն պատմության մասը դառնալու հնարավորություն։
Ի՞նչ անել
Ուղարկել ինքնակենսագրականները [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նշելով «Office Manager» արտահայտությունը։
Team2B-ի մասին
Ավելին Team2B հարթակի մասին կարդացե՛ք կայքում՝ Օնլայն բիզնես կենտրոն – Team2B։
Team2B-ն սոցիալական մեդիայում՝