Nvidia-ն դարձավ աշխարհի ամենաթանկ ընկերությունը՝ կրկին շրջանցելով Apple-ին

Վերջին լուրերը
Nvidia-ն դարձավ աշխարհի ամենաթանկ ընկերությունը՝ կրկին շրջանցելով Apple-ին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Nvidia-ն կրկին գերազանցել է Apple-ին շուկայական կապիտալիզացիայով՝ դառնալով աշխարհի ամենաթանկարժեք հանրային ընկերությունը: Այս հաջողությունը պայմանավորված է Nvidia-ի գերիշխող դիրքով արհեստական բանականության (AI) համար անհրաժեշտ գրաֆիկական պրոցեսորների (GPU) շուկայում:

2024 թվականին Nvidia-ի բաժնետոմսերի արժեքն աճել է 171%-ով, իսկ 2023 թվականին՝ գրեթե 239%-ով: 2025 թվականի սկզբից այս ցուցանիշն ավելացել է ևս 5%-ով՝ շուկայում շարունակական բարձր պահանջարկի շնորհիվ: Նույն ժամանակահատվածում Apple-ի բաժնետոմսերի արժեքը նվազել է 11%-ով՝ չնայած 2024 թվականին գրանցված 30%-անոց աճին:

Nvidia-ն զբաղեցնում է GPU-ների արտադրության շուկայի զգալի մասնաբաժինը: Այս պրոցեսորները համարվում են արհեստական բանականության ծրագրերի մշակման և ներդրման հիմնական բաղադրիչներ: Ընկերության եկամուտները վերջին եռամսյակում կրկնապատկվել են՝ հասնելով 35.08 միլիարդ դոլարի: Մինչդեռ Apple-ը, չնայած իր Apple Intelligence համակարգի ներդրմանը, նման մակարդակի ներգրավվածություն չունի AI ոլորտում:

Այս ձեռքբերումն առավել նշանակալի է՝ հաշվի առնելով Apple-ի պատմական նվաճումները: Վերջինս առաջինն էր հասել 1, 2 և 3 տրիլիոն դոլար կապիտալիզացիայի: Nvidia-ն առաջին անգամ գերազանցեց Apple-ին 2024 թվականի հունիսին, այնուհետև՝ նոյեմբերին, և հիմա։

Ներկայումս Nvidia-ի շուկայական կապիտալիզացիան կազմում է շուրջ 3.45 տրիլիոն դոլար, իսկ Apple-ինը՝ 3.35 տրիլիոն դոլար: Microsoft-ը՝ 3.2 տրիլիոն դոլար կապիտալիզացիայով, հետևում է այս երկու հսկաներին և հանդիսանում է Nvidia-ի արտադրանքի խոշորագույն գնորդներից մեկը: Microsoft-ը հայտարարել է, որ 2025 ֆինանսական տարում նախատեսում է 80 միլիարդ դոլար ներդնել AI տվյալների կենտրոնների զարգացման մեջ:

2024 թվականի նոյեմբերին Nvidia-ն ընդգրկվեց Dow Jones Industrial Average ինդեքսում՝ փոխարինելով Intel-ին և միանալով Apple-ին ու Microsoft-ին որպես ամերիկյան ֆոնդային շուկայի առաջատար ընկերություններից մեկը:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները