NVIDIA-ն ներկայացրել է տարեկան հաշվետվությունը. շահույթը ավելացել է 145%-ով

Վերջին լուրերը
NVIDIA-ն ներկայացրել է տարեկան հաշվետվությունը. շահույթը ավելացել է 145%-ով
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

NVIDIA-ն ներկայացրել է իր եկամուտների տարեկան հաշվետվությունը, որին ներդրողները սպասում էին որոշակի տագնապով՝ հաշվի առնելով DeepSeek-ի հետ կապված զարգացումները և սպասվող պահանջարկի անկումը: Չնայած դրան՝ ընկերության հասույթը գերազանցեց շուկայի սպասելիքները:

NVIDIA-ի եռամսյակային եկամուտը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 78,8%-ով՝ հասնելով $39,33 մլրդի, ինչը գերազանցում է կանխատեսված $38,05 մլրդը: Մեկ բաժնետոմսին բաժին հասնող հասույթը հասել է $0,89, որը նույնպես գերազանցում է կանխատեսված $0,84 ցուցանիշը: Ընթացիկ եռամսյակում ընկերությունը պլանավորում է հասույթը հասցնել $43 մլրդի:

Ընկերության հասույթը աճել է 114 % ով՝ հասնելով $130,5 մլրդի, իսկ մաքուր շահույթը 2024-ին կազմել է $72,9 մլրդ՝ աճելով 145%-ով: Շահույթի նորման 72,7-ից հասել է 75%-ի:

NVIDIA-ի հիմնադիր և ղեկավար Ջենսեն Հուանգը նշել է, որ արտասովոր պահանջարկ է նկատվում Blackwell արագացուցիչների նկատմամբ: Ընկերության ֆինանսական տնօրենը նշել է, որ «մտածող» լեզվական մոդելները 100 անգամ շատ հաշվողական ռեսուրս են պահանջում, ինչը ընկերության արտադրանքի նկատմամբ պահանջարկը կայուն է պահելու կամ էլ ավելի է մեծացնելու:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները