Team-ի շարժական կապի բաժանորդների թիվը գերազանցել է 1 միլիոնը

Վերջին լուրերը
Team-ի շարժական կապի բաժանորդների թիվը գերազանցել է 1 միլիոնը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

13 մարտի, 2024 թ․, Երևան. Հավատարիմ մնալով իր որդեգրած բաց ու հաշվետու քաղաքականությանը՝ «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) ներկայացնում է բջջային և ամրակցված կապի 2023 թ.-ի 4-րդ եռամսյակի տեխնիկատնտեսական և ֆինանսական ցուցանիշները։ Ընկերությունը հիմնական ուղղություններով արձանագրել է զգալի աճ։

Շարժական կապ

2023 թ.-ի 4-րդ եռամսյակում ընկերությունը շարժական կապից ստացել է 5.18 մլրդ դրամ եկամուտ։ 2022 թ.-ի 4-րդ եռամսյակի համեմատ եկամուտների ծավալն աճել է 1%-ով, իսկ 2023 թ.-ի 3-րդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 3.4%-ով կամ 168.4 մլն դրամով։ Ինչ վերաբերվում է տարեկան ցուցանիշներին, ապա 2023 թ.-ին շարժական կապից ստացված եկամուտները 2022 թ.-ի համեմատ աճել են 1.6%-ով և կազմել 19.4 մլրդ դրամ։

Սմարթֆոնների և աքսեսուարների վաճառքից ստացված եկամուտները կազմել են 1.1 մլրդ դրամ։ 2022 թ.-ի 4-րդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 19.9%-ով, իսկ 2023 թ.-ի 3-րդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 69.2%։ 

Շարժական կապի բաժանորդների թիվը 2023 թ.-ի 4-րդ եռամսյակում կազմել է 1,044,939։ 2022 թ.-ի 4-րդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 9%-ով կամ 86,646 բաժանորդով, իսկ 2023 թ.-ի 3-րդ եռամսյակի համեմատ բաժանորդների թիվն աճել է 4.2%-ով կամ 42,376 բաժանորդով։

Մասնավորապես, զգալիորեն աճել է հեռախոսի միջոցով շարժական ինտերնետ օգտագործող բաժանորդների թիվը՝ 660,731։ 2022 թ.-ի 4-րդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 11.5%-ով, իսկ 2023 թ.-ի 3-րդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 5.9%։

2023 թ.-ի տվյալների համաձայն ընկերությանը բաժին է ընկնում ՀՀ շարժական կապի շուկայի բաժանորդների 25.6%-ը։ 

Ամրակցված կապ

2023 թ.-ի 4-րդ եռամսյակում «Տելեկոմ Արմենիա»-ն ամրակցված կապից ստացել է 3.8 մլրդ դրամ եկամուտ։ 2022 թ.-ի 4-րդ եռամսյակի համեմատ 2023թ․-ի 4-րդ եռամսյակի եկամուտների ծավալն աճել է 5%-ով, իսկ 2023 թ.-ին ամրակցված կապից ստացվել է 14.62 մլրդ դրամ եկամուտ։

Ամրակցված ինտերնետի բաժանորդների թիվը 2023 թ.-ի 4-րդ եռամսյակի դրությամբ 94.8 հազար է, 2022 թ.-ի 4-րդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 2%-ով։

2023 թ.-ի արդյունքում «Տելեկոմ Արմենիա»-ին բաժին է ընկնում ամրակցված ինտերնետի շուկայի բաժանորդների 32.1%-ը, նաև ամրակցված ինտերնետի ծառայություններից ստացված շուկայի եկամուտների 23.1%-ը։

«Ներկայացված ցուցանիշները վկայում են, որ ընկերությունը շարժվում է ճիշտ ուղղով և մեր ռազմավարական ծրագրերը, որոնք կենտրոնացած են Հայաստանի ողջ տարածքում բջջային և ֆիքսված ամենաժամանակակից ցանցերի կառուցման վրա, ապահովում են բաժանորդների թվի և եկամտի կայուն աճ։ Սրան զուգահեռ անցյալ տարի ընկերությունը իրականացրեց ևս մեկ հեռանկարային նախագիծ՝ դարձավ բաց բաժնետիրական։ Այժմ ընկերության բաժնետոմսերը ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայում և գտնվում են ազատ շրջանառության մեջ։ Մեր բաժնետերերի, ինչպես նաև բաժանորդների հետ է՛լ ավելի բաց ու հաշվետու աշխատելաոճը մեզ համար առաջնահերթություն է»,- հավելում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը: 

2023 թ.-ի 4-րդ եռամսյակի տեխնիկատնտեսական ցուցանիշներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այս հղումներով՝ շարժական, ամրակցված։

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները