Նորագյուղը և հարակից տարածքները կվերածվեն «Երևան-Դաունթաուն» բազմաֆունկցիոնալ միջազգային կենտրոնի

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Երևանի Նորագյուղ թաղամասը և «Պասկևիչի բլուր» կոչվող տարածքը նախատեսվում է լայնածավալ քաղաքաշինական ծրագրի շրջանակում վերափոխել «Երևան Դաունթաուն» բազմաֆունկցիոնալ միջազգային կենտրոնի։ Կառավարության հունվարի 29-ի նիստում որոշման նախագիծը հավանության է արժանացել։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով այս բարդ, բայց կարևորագույն ծրագիրը մի քանի խնդիր կլուծի, որոնցից ամենակարևորը կենտրոնի բեռնաթափումն է։

Խոսքը վերաբերում է մոտ 84 հեկտար տարածքի համալիր վերակառուցմանն ու նոր կառուցապատմանը, որի նպատակն է ստեղծել նոր, ժամանակակից քաղաքային կենտրոն, որը կլրացնի Երևանի ներկայիս կենտրոնը և կթեթևացնի նրա գերծանրաբեռնվածությունը։

Նախագծով նախատեսվում է․

  • բազմաֆունկցիոնալ բնակելի, գործարար և հասարակական տարածքների ձևավորում,
  • գրասենյակային շենքեր, հյուրանոցներ, բիզնես կենտրոններ,
  • մշակութային և հասարակական նշանակության օբյեկտներ,
  • նոր ճանապարհային ցանց և ենթակառուցվածքներ, մասնավորապես՝ Ծովակալ Իսակով-Արշակունյաց պողոտա նոր ճանապարհատվածը, որը կմիանա Մոնթե Մելքոնյան փողոցին։

Որոշմամբ կառավարությունը Երևանի քաղաքապետին լիազորել է պետության անունից պայմանագիր կնքել ձեռքբերող մասնավոր ընկերությունների՝ «ԴԻԹԻ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» և «ԴԻԹԻ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՓԲԸ-ների հետ։ Սա հիմք կհանդիսանա տարածքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու համար, ինչը թույլ կտա սկսել սեփականության օտարման և կառուցապատման գործընթացը։ Ըստ պաշտոնական հիմնավորման՝ DOWNTOWN քաղաքաշինական ծրագրի արդյունքում Երևանում կձևավորվի նոր՝ միջազգային չափորոշիչներին համապատասխանող թաղամաս՝ բնակելի շենքերով, միջազգային ներկայացուցչությունների և կազմակերպությունների գրասենյակային տարածքներով, գործարար և մշակութային կենտրոններով, սոցիալական ենթակառուցվածքներով, ինչպես նաև համաքաղաքային նշանակության կանաչ հանգստյան գոտով։ Նախագծով նախատեսվում է 70 հարկանի երկնաքերեր կառուցել:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները