Այսօր Nokia-ն հայտարարել է, որ Team Telecom Armenia-ն կիրառել է իր 25G PON օպտիկամանրաթելային լուծումը՝ դառնալով այն առաջին օպերատորներից մեկը Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում, որն ապահովում է շուկայում առկա ամենաարագ ինտերնետ արագությունները: 25G PON-ի կիրառումը նախատեսված է B2B բաժանորդների համար և իրական սիմետրիկ 20 Գբիթ/վրկ լայնաշերտ արագություններ է առաջարկում, որոնք կարևոր են թվային տնտեսությունն առաջ մղող նոր հավելվածների և բիզնես ծառայությունների համար:
Nokia-ի օպտիկամանրաթելային լայնաշերտ լուծումներն օպերատորներին իրենց ցանցերն օպտիմալացնելու ընտրություն և ճկունություն են տալիս՝ իրենց հատուկ բիզնես նպատակներն ու կարիքները բավարարելու համար, քանի որ նախագծված են այնպես, որ սպասարկենPON տեխնոլոգիաների ողջ տեսականին՝ GPON-ից մինչև 25G PON ու ավելին։: Nokia 25G PON լուծումը հիմնված է Quillion chipset-ի վրա, ինչը Team Telecom Armenia-ին թույլ է տալիս վերօգտագործել գործող օպտիկամանրաթելային լայնաշերտ սարքավորումները՝ բավարարելու ավելի մեծ հզորությունների և բարելավված լայնաշերտ ծառայությունների պահանջարկը: Նոր 25G PON առաջարկը կօգնի Team Telecom Armenia-ին ավելի արագ կապ ապահովել իր բաժանորդներին և հիմք կդառնա նոր ընդլայնված ծառայություններ մշակելու և առաջարկելու համար, ինչպիսիք են՝ խոշոր ընկերությունների համար նախատեսված լուծումները, 5G շարժական տրանսպորտը և ցանցային մեծածախ առևտուրը:
Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն նշում է․ «Մենք Հայաստանում տեխնոլոգիական հեղափոխության առաջնագծում ենք, որը մեր հաճախորդների համար ինտերնետի արագության և հուսալիության նոր չափանիշներ կսահմանի: Լինելով ազգային օպերատոր՝ Team-ում այս նախագիծը ընդունում ենք որպես լայնաշերտ ծառայությունները ո՛չ միայն Երևանում, այլ նաև նոր թվային հնարավորությունները ողջ երկրում խթանելու մեր առաքելության մի մաս։ Nokia-ի նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը նշանակում է, որ մենք հզորացնում ենք մեր ցանցը և երաշխավորում մեր հաճախորդների լավագույն առցանց փորձառությունն այժմ և ապագայում»:
Nokia-ի ցանցային ենթակառուցվածքի բիզնեսի գծով ավագ փոխնախագահ և Եվրոպայի ղեկավար Մաթյո Բուրգինյոնը մեկնաբանել է. «Մեր համագործակցությունը նշանակալի իրադարձություն է Կովկասյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններին՝ Nokia-ի առաջադեմ PON տեխնոլոգիաների կիրառմամբ, գերարագ լայնաշերտ կապի ապահովման դիտանկյունից: Այս նախաձեռնության շնորհիվ Հայաստանում կապը բարելավվելու է ո՛չ միայն անհատների և բիզնեսների համար, այլև վճռորոշ դեր է խաղալու երկրի տնտեսական և սոցիալական զարգացման հարցում»:
Այսօր Team Telecom Armenia-ի ցանցը, որը հիմնված է Nokia-ի 25G PON տեխնոլոգիայի վրա, ընդգրկում է շուրջ 300,000 տնային տնտեսություն ողջ Հայաստանում, ցանցի կառուցման աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են։
Կարդացեք նաև՝
- Տիեզերքում գործող արբանյակների երկու երրորդը հսկվում է Իլոն Մասկի կողմից
- WhatsApp-ի օգտատերերը կկարողանան հաղորդագրություններ ուղարկել այլ հավելվածներ
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: