Հայաստանի բենզինի շուկայում նոր խաղացող է հայտնվել

Վերջին լուրերը
Հայաստանի բենզինի շուկայում նոր խաղացող է հայտնվել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Երևանում և նրա սահմաններից դուրս հայտնվել են ցուցանակներ Գալֆ (Gulf) բենզալցակայանի լոգոտիպով և «Բացումը՝ շուտով» գրությամբ։

Բենզինի շուկայում նոր խաղացողի հայտնվելու մասին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտարարել էր 2021-ին՝ թույլատրելով «Մեգա Թրեյդ» և «Անիս Փետրոլեում» ՍՊԸ-ների (վերջինս ունի վրացական կապիտալ և հանդիսանում է GULF ապրանքային նշանի իրավատեր) կողմից նոր իրավաբանական անձի հիմնադրման միջոցով համակենտրոնացումը:

Ընկերությունների 2023 թ. հոկտեմբերի 4-ի դիմումների հիման վրա հանձնաժողովը հարուցել էր համակենտրոնացման գնահատման վարույթ։ Նոր ընկերությունը կզբաղվի նավթամթերքի մանրածախ առքուվաճառքով և կգործի Gulf ապրանքային նշանի ներքո։

Gulf Oil-ը միջազգային նավթային ընկերություն է, որը հիմնադրվել է 1901 թվականին ԱՄՆ-ում և 20-րդ դարի կեսերին աշխարհի խոշորագույն նավթային մենաշնորհներից մեկն է եղել։ 1984 թվականին Gulf Oil-ը ձեռք է բերվել Chevron-ի կողմից, որը մինչ այժմ պատկանում է ապրանքանիշին։ Gulf բենզալցակայանների ցանցը ներառում է ավելի քան 2500 բենզալցակայան ԱՄՆ-ում և ավելի քան 1000-ն աշխարհի այլ երկրներում:

Հիշեցնենք, որ անցյալ ամառ մեկ այլ նավթային հսկա՝ բրիտանա-հոլանդական Shell-ը, մուտք գործեց հայկական բենզինի շուկա և նախատեսվում է, որ առաջիկայում նրա բենզալցակայանների ցանցը կընդլայնվի։

Կարդացեք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները