«Ազնավուր» գերհամակարգչից ԱՆՎՃԱՐ օգտվելու հնարավորություն՝ ոլորտի կազմակերպությունների համար

Վերջին լուրերը
«Ազնավուր» գերհամակարգչից ԱՆՎՃԱՐ օգտվելու հնարավորություն՝ ոլորտի կազմակերպությունների համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հրավիրում է Հայաստանում գործող հետազոտոկան, կրթական, տեխնոլոգիական և այլ կազմակերպություններին Ինժեներական քաղաքում տեղակայված «Ազնավուր» գերհամակարգչի ռեսուրսներից ԱՆՎՃԱՐ օգտվելու։

Եթե Ձեր գործունեությունն առնչվում է բարձր արտադրողականության հաշվարկների ու մեծ տվյալների վերլուծության հետ, դեռևս ապա այս ռեսուրսներից ԱՆՎՃԱՐ օգտվելու հնարավորություն կարող եք ունենալ 2024 թվականի ընթացքում:

Գերհամակարգիչն ունի 24480 միջուկ և 39 ՏԲ օպերատիվ հիշողություն, ինչը նրան թույլ է տալիս մշակել մեծածավալ տվյալներ և կատարել բարդ հաշվարկներ: Այն ունի 1,5 ՊԲ «հում» ունակությամբ տվյալների պահոց, ինչը թույլ է տալիս արդյունավետորեն պահպանել մեծաքանակ տվյալներ: Infiniband FDR միջմիացումն ապահովում է տվյալների արագ փոխանցում հանգույցների միջև:

Այս նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմանդրամի կողմից՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ։

Հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ
Լրացուցիչ տեղեկությունների համար կապ հաստատեք [email protected] էլ․ հասցեով։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները