New Nordic Ventures վենչուրային ֆոնդը հայտեր է ընդունում՝ փիթչինգ-մրցույթում մասնակցության համար:
Մրցույթը կայանալու է դեկտեմբերի 5-ին ServiceTitan-ի երևանյան գրասենյակում: Կարող են մասնակցել հայկական և վրացական բոլոր այն ստարտափները, որոնք`
- գտնվում են վաղ փուլում,
- ունեն պատրաստի MVP և առաջին վճարող հաճախորդները,
- ունեն նորարարական գաղափարներ, որոնք կարող են մասշտաբավորվել Եվրոպա և ԱՄՆ,
- չեն ստացել $200 հզրից ավել ներդրում:
Մասնակիցները պայքարելու են մինչև $250 հզր ներդրում ստանալու համար:
Դիմումների վերջնակաժամկետը նոյեմբերի 20-ն է, իսկ մասնակիցների անունները կհայտարարվեն նոյեմբերի 24-ին:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։