Նոր պարտատոմսերի տեղաբաշխում և պետական պարտատոմսերի աճուրդ

Վերջին լուրերը
Նոր պարտատոմսերի տեղաբաշխում և պետական պարտատոմսերի աճուրդ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2024 թվականի հունիսի 17-ին տեղի է ունեցել պետական պարտատոմսերի աճուրդ։ Միջազգային տարբերակիչ ծածկագիրն է (ISIN)՝ #AMGT52313252։

  • Աճուրդի տեսակը՝ Տեղաբաշխման աճուրդ
  • Աճուրդի ամսաթիվը՝ 17.06.2024
  • Վերջնահաշվարկի ամսաթիվը՝ 18.06.2024
  • Թողարկման ամսաթիվը՝ 01.04.2024
  • Մարման ամսաթիվը՝ 31.03.2025
  • Թողարկման ծավալը (ՀՀ դրամ)՝ 50 000 000 000

Աճուրդի մասնակիցների քանակը 4-ն է։ Աճուրդին ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 5 000 000 000 ՀՀ դրամ։ Ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը եղել է 14 700 000 000 ՀՀ դրամ, իսկ բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը՝ 5 000 000 000 ՀՀ դրամ։ Տեղաբաշխված ծավալի համեմատ պահանջարկը 2,94 է։ Միջին կշռված գինը կազմել է 93,4064 ՀՀ դրամ, աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը՝ 8,8855%։ Աճուրդի առավելագույն գինը եղել է 93,5352 ՀՀ դրամ, նվազագույն գին՝ 93,2652 ՀՀ դրամ։ Աճուրդի կտրման գնով ներկայացված հայտերի բավարարման տոկոսը 56,67 է։


Բացի այդ 2024 թվականի հունիսի 17-ից մինչև 2024թ.-ի օգոստոսի 16-ը ներառյալ «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխելու է անվանական, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային, ոչ փոխարկելի AMANLBB2QER7 տարբերակիչ ծածկագրով պարտատոմսեր:

Հիմնական պայմաններն են.

  • Տարբերակիչ ծածկագիր – AMANLBB2QER7
  • Թողարկման ծավալ – 3,000,000,000 ՀՀ դրամ
  • Անվանական արժեք – 10,000 ՀՀ դրամ
  • Արժեկտրոնի եկամտաբերություն – 9.5%
  • Շրջանառության ժամկետ – 27 ամիս
  • Մարման օրը – 17.09.2026թ.
  • Տեղաբաշխման ժամանակահատվածը – 17.06.2024թ.-16.08.2024թ.

Այլ կարևոր տեղեկատվություն կարող եք գտնել ստորև հղումներով՝

Կարդացեք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները