Իլոն Մասկի Neuralink-ը մարդկանց «չիպավորելու» թույլտվություն է ստացել

Վերջին լուրերը
Իլոն Մասկի Neuralink-ը մարդկանց «չիպավորելու» թույլտվություն է ստացել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Իլոն Մասկի հիմնադրած Neuralink ընկերությունը, որը զբաղում է մարդկանց համար ուղեղի իմպլանտների արտադրությամբ, կարգավորիչ մարմնի կողմից ստացել է թույլտվություն՝ մարդկանց ուղեղում չիպեր տեղադրելու փորձարկումների համար:

«Ուրախ ենք տեղեկացնել, որ FDA-ի (ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչություն) կողմից թույլտվություն ենք ստացել մարդկանց կլինիկական փորձարկումներ սկսելու համար»,- ասվում է ընկերության Twitter-ի էջում։

- Advertisement -
Իլոն Մասկի Neuralink-ը մարդկանց «չիպավորելու» թույլտվություն է ստացել

Առաջիկայում ընկերությունը կհայտարարի առաջին կլինիկական փորձարկումների համար մասնակիցների հավաքագրման մասին։

Neuralink-ը նշել է, որ սա առաջին կարևոր քայլն է, որն ապագայում թույլ կտա չիպերի տեխնոլոգիայի միջոցով օգնել շատ մարդկանց։

Neuralink-ը հիմնադրվել է 201-ին։ Դրա հիմնական նպատակն է սովորել, թե ինչպես կարելի է չիպեր ներդնել հաշմանդամություն ունեցող մարդկանց մեջ, որպեսզի նրանք մտքի ուժով կարողանան օգտագործել համակարգիչներն ու հեռախոսները:

2019 թվականից ընկերությունը փորձում է կարգավորիչ մարմնի կողմից հաստատում ստանալ մարդկանց վրա փորձարկումների համար, առանց որի ապրանքը չի կարող մտնել շուկա։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները